Ցավոք, մեր ընկերների մեջ կան զոհեր և վիրավորներ. ՌԴ ՊՆ-ն ներկայացրել է վերջին տվյալները
ՌԴ պաշտպանության նախարարությունն ամփոփել է Ուկրաինայում ռազմական գործողությունների արդյունքներն ու մարտական կորուստները` թվերով։
ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը հերթական ճեպազրույցի ընթացքում հայտնել է Ուկրաինայի ռազմական ենթակառուցվածքի 1067 օբյեկտի ոչնչացման մասին, դրանց թվում են ուկրաինական ЗРК С-300, БУК М-1 И ОСАհամակարգեր, ինչպես նաև 56 ռադարային կայաններ, 27 վերահսկողական կետեր ու կապի կենտրոններ։
Խոցվել է նաև 3 «Բայրաքթար» TB-2 հարվածային անօդաչու թռչող սարքեր, ուկրաինական 254 տանկ ու մարտական այլ զրահատեխնիկա, 31 ինքնաթիռ` երկրի վրա, 46 РСЗО և 103 ականանետ։
ՌԴ պաշտպանության նախարարությունը մարտական գործողությունների մեկնարկից հետո առաջին անգամ հայտնել է Ուկրաինայի տարածքում գործողության ընթացքում ռուսական կողմի ունեցած զոհերի ու վիրավորների մասին։
«Ռուս զինծառայողները ցուցաբերում են խիզախություն ու հերոսություն հատուկ ռազմական գործողության մարտական առաջադրանքները կատարելիս։ Ցավոք, մեր ընկերների մեջ կան զոհեր և վիրավորներ»,–ասել է Կոնաշենկովը։
Նա նաև հավելել է, որ ռուսական կողմի կորուստները շատ անգամ ավելի քիչ են, քան ոչնչացված ազգայնականների ու զինվորականների շարքերում։

Աղբյուրը՝ armeniasputnik.am