Լրահոս

27.02.2022 18:51


Թոխմախի գերեզմանատան տարածքում հայտնաբերվել է կնոջ դի

Թոխմախի գերեզմանատան տարածքում հայտնաբերվել է կնոջ դի

Փետրվարի 27-ին, ժամը 13:40-ի սահմաններում ոստիկանության Էրեբունու բաժին ահազանգ է ստացվել, որ Դավիթ Բեկի փողոցի հարևանությամբ գտնվող Թոխմախի գերեզմանների տարածքում դի կա:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկաններն ու քննիչները գերեզմանատան տարածքում հայտնաբերել են 60-65 տարեկան կնոջ դի:

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը:

Այս խորագրի վերջին նյութերը