Աշխարհ

27.02.2022 14:13


Չինաստանը դեմ է հանդես եկել Ուկրաինայի իրադրության կարգավորման համար պատժամիջոցների կիրառմանը

Չինաստանը դեմ է հանդես եկել Ուկրաինայի իրադրության կարգավորման համար պատժամիջոցների կիրառմանը

Չինաստանը հավանություն չի տալիս պատժամիջոցների կիրառմանը՝ որպես Ուկրաինայի շուրջ իրավիճակի կարգավորման միջոց և կարծում է, որ դա ոչ միայն վնաս կհասցնի տնտեսությանը, այլև կխանգարի քաղաքական կարգավորման գործընթացին: Այս մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՏԱՍՍ-ը, այդ մասին հայտարարել է ՉԺՀ-ի արտաքին գործերի նախարար Վան Ին՝ իր գերմանացի պաշտոնակից Աննալենա Բերբոքի հետ հեռախոսազրույցում:

«Չինաստանը հավանություն չի տալիս պատժամիջոցների օգտագործմանը որպես խնդիրների լուծման մեթոդ եւ առավել եւս հանդես է գալիս միակողմանի պատժամիջոցների դեմ, որոնք չեն համապատասխանում միջազգային իրավունքին»,-նրա խոսքը մեջբերել է ՉԺՀ ԱԳ նախարարության կայքը:

Այս խորագրի վերջին նյութերը