Աշխարհ

27.02.2022 09:10


Ալիևն ու Էրդողանը խոստացել են օգնել Զելենսկիին

Ալիևն ու Էրդողանը խոստացել են օգնել Զելենսկիին

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին զանգահարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին։ Այս մասին ասված է երկրի ղեկավարի Twitter-ի գրառման մեջ։

Ուկրաինայի նախագահն իր երախտագիտություն է հայտնել Իլհամ Ալիևին՝ նրա օգնության և ջանքերի համար․ «Զելենսկին շնորհակալություն է հայտնել Իլհամ Ալիևին հրադադարի հասնելու, հակամարտությունը քաղաքական հարթություն տեղափոխելու ուղղությամբ գործադրած ջանքերի և ուկրաինացի ժողովրդին դեղեր ու բժշկական սարքավորումներ հասցնելու համար»,-ասված է հաղորդագրության մեջ։

Զելենսկին հայտարարել է նաև, որ Ալիևը խոստացել է Ուկրաինային օգնել նավթամթերքով։

Ուկրաինայի նախագահը զրուցել է նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ, որի ժամանակ քննարկել են Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունները:

«Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են Ուկրաինայում տեղի ունեցող վերջին զարգացումները»,-լրագրողներին հայտնել են Թուրքիայի նախագահի գրասենյակից։

Էրդողանը հայտարարել է, որ ջանքեր է գործադրում Ուկրաինայում որքան հնարավոր շուտ զինադադար հաստատելու ուղղությամբ, ինչի արդյունքում այլևս չեն լինի մարդկային զոհեր։

Զելենսկին իր ուղերձում հայտնել է նաև, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ու Թուրքիայի առաջնորդ Թայիփ Էրդողանն առաջարկել են կազմակերպել բանակցություններ Ռուսաստանի հետ։

Հիշեցնենք նաև, որ ադրբեջանական մամուլը գրում է, որ Ադրբեջանի պետական նավթային ընկերությունը հրահանգավորել է Ուկրաինայի բենզալցակայաններին։ Հրահանգի համաձայն՝ շտապ օգնության մեքենաները, հրշեջ մեքենաները եւ այլ մարդասիրական տրանսպորտը անվճար լիցքավորվում են Ուկրաինայի քաղաքներում գտնվող SOCAR բենզալցակայաններում։

Աղբյուրը՝ yerevan.today

Այս խորագրի վերջին նյութերը