Մեկնաբանություն

27.02.2022 09:40


Բայդենին սպասելիս․ «запад нам поможет?»

Բայդենին սպասելիս․ «запад нам поможет?»

Ուկրաինան կրակի մեջ է։ Հերթական անգամ։

Պատճառն այն է, որ հեղափոխական կոռուպցիոներ Պորոշենկոյին նախագահի պաշտոնում փոխարինեց Զելենսկին, բայց դրանից բան չփոխվեց։ Կոռուպցիան ինչպես կար, այնպես էլ մնաց։ Ավելացավ շոուն։ Օլիգարխին փոխարինեց ծաղրածուն։

Քաղաքական ծաղրածու Զելենսկին, ինչպես որ մյուս ծաղրածուները, իր ղեկավարած պետության գլխին պատերազմ բերեց։ Ու ինչպես էլ ավարտվի այս պատերազմը, թիվ մեկ պարտվողն Ուկրաինան և ուկրաինացիներն են լինելու, քանզի ծաղրածուն դրանց հանել է աշխարհաքաղաքական աճուրդի՝ չմտածելով, որ իր երկիրն այդ դեպքում տաշեղի պես կթռնի։

Զելենսկին չսովորեց իր կոլեգայի՝ Նիկոլ Փաշինյանի սխալների վրա։ Նա տապալեց բանակցային գործընթացը և հույսը դրեց, թե բա «запад нам поможет»։

Զարմանալի է, որ սովետական դպրոցն անցած մարդիկ չգիտեին, որ օստապբենդերական այդ մուտիլովկան ի վերջո կործանման առաջ է կանգնեցնում «запад нам поможет»–ին հավատացողներին։

44–օրյա պատերազմի օրերին բոլոր նիկոլականներն ապրում էին «Թրամփը վատն է, հեսա Բայդենը կդառնա ԱՄՆ նախագահ ու մեզ կօգնի» գերպատրանքներով, այսինքն՝ հավատում էին «запад нам поможет»–ին։

Կա տեսակետ, որ Փաշինյանը չէր կանգնեցնում պատերազմը, քանզի սպասում էր Բայդենի օգնությանը։ Այսինքն՝ մենք օրական 200 զոհ էինք տալիս միայն այն պատճառով, որ Նիկոլը պատրանքներ ուներ։ Եթե ճիշտ է այդ տեսակետը, ապա Նիկոլն առնվազն քաղաքականապես անմեղսունակ է, իսկ իրականում՝ հանցագործ։

Նույնը կարելի է ասել Զելենսկու մասին։ Նրան Արևմուտքը «դուխ» տվեց, թե բա մեջքիդ կանգնած ենք, արխային գազ տուր, սա էլ կուտը կերավ ու սկսեց սպիտակ արջի ամորձիների հետ խաղալ։ Արդյունքը եղավ այն, որ Բայդենն ընդամենն աղոթքներով է սատարում փլուզվող Ուկրաինային։ Զելենսկուն այլ բան չի մնում, քան հրապարակավ խոստովանել, որ Ուկրաինան պատերազմում մենակ է մնացել։

Զելենսկին խոստովանեց ու մտավ ծակը՝ բունկեր։ Նիկոլի պես։

Ահա թե ինչ է լինում, երբ պետությունը վստահվում է քաղաքական ծաղրածուներին։

Հայկ Ուսունց

Հ․Գ․ Ուկրաինայում և Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին և պատերազմական փիառին հետևելիս այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ նույն կենտրոններից են սցենարն ու տեքստերը տվել։

Սպասենք, թե երբ է Զելենսկին պարտված ուկրաինացիներին ասելու, որ եկել է քաղաքացու վրեժի պահն ու ողջ պարտությունը բարդի նախկինների վրա՝ հընթացս մտնելով Պուտինի հետույքը։

Այս խորագրի վերջին նյութերը