ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսով քննարկել են հայ-ադրբեջանական սահմանին կայունության և անվտանգության ապահովման հարցերը, հայտնում է Կրեմլի պաշտոնական կայքը։
«Կողմերը կարծիքներ են փոխանակել 2020թ.նոյեմբերի 9-ին, 2021թ. հունվարի 11-ին և նոյեմբերի 26-ին Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների` ԼՂ վերաբերյալ եռակողմ հայտարարություններում ամրագրված պայմանավորվածությունների իրագործման գործնական քայլերի վերաբերյալ։ Այդ թվում են հայ-ադրբեջանական սահմանին կայունության և անվտանգության ապահովման հարցերը»,–ասված է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարներն անդրադարձել են նաև երկկողմ օրակարգի որոշ արդիական թեմաների:
Պուտինն ու Փաշինյանն են խոսել. ի՞նչ են քննարկել

Աղբյուրը՝ armeniasputnik.am