Լրահոս

22.07.2011 16:58


Ֆիլիպ Կիրկորովի սիրտը չի դիմացել

Հուլիսի 19–ին Սուդակում կազմակերպված համերգի ժամանակ Ֆիլիպ Կիրկորովը սրտի նոպա է ունեցել։ Երգելու ժամանակ նա սրտի շրջանում ցավ է զգացել և ստիպված է եղել գնալ hետնաբեմ։ Հասկանալով, որ այլևս չի կարողանա վերադառնալ հանդիսատեսի մոտ,  Ֆիլիպը հանձնարարել է hետ վերադարձնել մարդկանց տոմսերի գումարները, չնայած  համերգի կեսից ավելին արդեն ելույթ էր ունեցել։

–Ամեն ինչ լավ է, մի՛ անհանգստացեք, ես արդեն ինձ լավ եմ զգում,–«Կոմսոմոլսկայա պրավդա» թերթին ասել է Ֆիլիպ Կիրկորովը,–խոստանում եմ իմ երկրպագուներին, որ  կվերադառնամ Մոսկվա և կզբաղվեմ իմ առողջությամբ։

Այս խորագրի վերջին նյութերը