Հայերիս համար Ուկրաինայում տեղի ունեցողը «դեժա վյու» է, այսինքն՝ մենք այս ամենն արդեն տեսել ենք։
Նմանությունները շատ են։ Տպավորությունն այնպիսին է, որ երկուսի դեպքում էլ սցենարը նույն գրասենյակում է գրվել։
Երկու երկրներում էլ իշխանության են եկել պոպուլիստ, անգրագետ քաղաքական ծաղրածուներ։
Ե՛վ Փաշինյանը, և՛ Զելենսկին խոստացան ծառայել ժողովորդին, խաբեցին, թե բա՝ սիրում ենք բոլորիդ, հպարտանում ենք բոլորովդ, խոնարհվում ենք բոլորիդ առաջ, բայց ժողովրդին դարձրեցին ծառա ու գցեցին կրակը։
Երկու երկրներում էլ իշխանափոխությունը տեղի ունեցավ հակակոռուպցիոն լոզունգերի ներքո, բայց կոռուցիան ոչ թե վերացավ կամ պակասեց, այլ ստացավ գռեհիկ տեսք ու հասավ աննախադեպ թալանի մակարդակի։
Ե՛վ Փաշինյանը, և՛ Զելենսկին մտան աշխարհքաղաքական խաղերի մեջ՝ հակառակ սեփական երկրների շահերի։ Երկուսն էլ հակառուսական քայլեր արեցին ու սկսեցին խաղեր տալ Արևմուտքի հետ ու վերջում «քաշեցին» սեփական ժողովուրդներին։ Կրակի «քաշեցին»։ Իսկ իրենք պախկվեցին բունկեռում։
Երկուսին էլ Արևմուտքը տվեց ժողովրդավարի մեդալն ու ճամփեց դեպի կառափնարան, կուտը տվեց ու նրանց ղեկավարած երկրներին «փուռը» տվեց։
Երկուսն էլ հույսը դրել էինԲայդենիվրա։ Նիկոլը պատերազմը չէր կանգնեցնում, քանզի սպասում էր, որպեսզի Բայդենը ԱՄՆ նախագահ դառնա ու հարցերը լուծի (Բայդենը դարձավ նախագահ, բայց ոչ թե հարց լուծվեց, այլ մեր «հարցերը» լուծվեցին)։ Թե ինչքանով է Բայդենը հարց լուծող, համոզվում են ուկրաինացիներն ու տեսնում՝ ամբողջ աշխարհը։ «Զապադ նամ պամոժետ» նախադասությանը ծանոթ ժողովուրդներն ինչպե՞ս կարող են ընկնել այս պարզունակ ծուղակի մեջ։
Երկու երկրներում էլ պոպուլիստ քաղաքական ծաղրածուները պատերազմի ու ողբերգության պատճառ են դառնում։ Դառնում են պարտության խորհրդանիշներ։
Ի դեպ, երկու երկրներում տեղի ունեցող զարգացումներում առկա է թուրքական գործոնը։ Թուրքիան երկուսի պարագայում էլ դեմ է, որպեսզի զինվորականները հեռացնեն ծաղրածուներին ու իշխանությունն իրենց ձեռքը վերցնեն։ Թուրքիային ձեռնտու են անհայրենիք քաղաքական ծաղրածուները, որոնց նա կարողանում է օգտագործել ընդդեմ Ռուսաստանի։
Ուկրաինայում՝ ինչպես Հայաստանում
Հայերիս համար Ուկրաինայում տեղի ունեցողը «դեժա վյու» է, այսինքն՝ մենք այս ամենն արդեն տեսել ենք։
Նմանությունները շատ են։ Տպավորությունն այնպիսին է, որ երկուսի դեպքում էլ սցենարը նույն գրասենյակում է գրվել։
Երկու երկրներում էլ իշխանության են եկել պոպուլիստ, անգրագետ քաղաքական ծաղրածուներ։
Ե՛վ Փաշինյանը, և՛ Զելենսկին խոստացան ծառայել ժողովորդին, խաբեցին, թե բա՝ սիրում ենք բոլորիդ, հպարտանում ենք բոլորովդ, խոնարհվում ենք բոլորիդ առաջ, բայց ժողովրդին դարձրեցին ծառա ու գցեցին կրակը։
Երկու երկրներում էլ իշխանափոխությունը տեղի ունեցավ հակակոռուպցիոն լոզունգերի ներքո, բայց կոռուցիան ոչ թե վերացավ կամ պակասեց, այլ ստացավ գռեհիկ տեսք ու հասավ աննախադեպ թալանի մակարդակի։
Ե՛վ Փաշինյանը, և՛ Զելենսկին մտան աշխարհքաղաքական խաղերի մեջ՝ հակառակ սեփական երկրների շահերի։ Երկուսն էլ հակառուսական քայլեր արեցին ու սկսեցին խաղեր տալ Արևմուտքի հետ ու վերջում «քաշեցին» սեփական ժողովուրդներին։ Կրակի «քաշեցին»։ Իսկ իրենք պախկվեցին բունկեռում։
Երկուսին էլ Արևմուտքը տվեց ժողովրդավարի մեդալն ու ճամփեց դեպի կառափնարան, կուտը տվեց ու նրանց ղեկավարած երկրներին «փուռը» տվեց։
Երկուսն էլ հույսը դրել էին Բայդենի վրա։ Նիկոլը պատերազմը չէր կանգնեցնում, քանզի սպասում էր, որպեսզի Բայդենը ԱՄՆ նախագահ դառնա ու հարցերը լուծի (Բայդենը դարձավ նախագահ, բայց ոչ թե հարց լուծվեց, այլ մեր «հարցերը» լուծվեցին)։ Թե ինչքանով է Բայդենը հարց լուծող, համոզվում են ուկրաինացիներն ու տեսնում՝ ամբողջ աշխարհը։ «Զապադ նամ պամոժետ» նախադասությանը ծանոթ ժողովուրդներն ինչպե՞ս կարող են ընկնել այս պարզունակ ծուղակի մեջ։
Երկու երկրներում էլ պոպուլիստ քաղաքական ծաղրածուները պատերազմի ու ողբերգության պատճառ են դառնում։ Դառնում են պարտության խորհրդանիշներ։
Ի դեպ, երկու երկրներում տեղի ունեցող զարգացումներում առկա է թուրքական գործոնը։ Թուրքիան երկուսի պարագայում էլ դեմ է, որպեսզի զինվորականները հեռացնեն ծաղրածուներին ու իշխանությունն իրենց ձեռքը վերցնեն։ Թուրքիային ձեռնտու են անհայրենիք քաղաքական ծաղրածուները, որոնց նա կարողանում է օգտագործել ընդդեմ Ռուսաստանի։
Ինչպես ասում են, մի տնից չենք, մի հալի ենք։
Հայկ Ուսունց