Լրահոս

26.02.2022 12:18


22 մահ՝ մեկ օրում․ կորոնավիրուսով վարակվելու 631 նոր դեպք է արձանագրվել Հայաստանում

22 մահ՝ մեկ օրում․ կորոնավիրուսով վարակվելու 631 նոր դեպք է արձանագրվել Հայաստանում

Հայաստանում փետրվարի 26-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 631 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 419423 դեպքի: Այս մասին հայտնեցին ՀՀ ԱՆ հիվանդությունների և վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից:

Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 2 888 510 վերջին մեկ օրում` 4183 նոր թեստավորում:

Փաստացի այս պահին բուժվում է 9681 պացիենտ:

Վերջին տվյալներով ապաքինվել է 399704 անձ` վերջին մեկ օրում 1463 անձ:

Մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 20 քաղաքացի, մահացածների թիվը 8433 է:

Նախորդ օրը արձանագրվել նաև մահվան 2 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Մահվան նման դեպքերի ընդհանուր թիվը 1605 է:

Այս խորագրի վերջին նյութերը