Գիտնականները պարզել են, թե ինչպես են ընտանի շները սգում ընկերների մահը
Ընտանի շները սգում են իրենց ընկեր շների մահը։ Այս մասին հոդված է հրապարակվել Scientific Reports-ում։
Շների սուգն արտահայտվում է նրանով, որ նրանք ավելի քիչ են խաղում, ուտելու ցանկություն չեն ունենում, դառնում են ավելի վախվորած և ավելի մեծ ուշադրության կարիք են ունենում։ «Այս ամենը կարող է տառապանքների ցուցիչ լինել»,-ասել է Ֆեդերիկա Պիրոնեն Միլանի համալսարանից։
Չնայած սգալու երևույթներ նախկինում նկատվել էին փղերի, կետերի և շիմպանզեների մոտ, ոչ ոք, սակայն, համակարգված ձևով մինչ այժմ չէր ուսումնասիրել այս ֆենոմենը շների մոտ։
Պիրոնեն ու նրա գործընկերները հարցում են իրականացրել առնվազն երկու շուն (որոնցից մեկը սատկել է) ունեցող 426 մարդկանց շրջանում։ Գիտնականներին հետաքրքրում էր, թե շների վարքագծի ինչ փոփոխություններ են գրանցել տերերը։
Շները հատկապես խորն են տարել ընկերոջ մահը, եթե նրա հետ ընկերային հարաբերությունների մեջ են եղել և սնվել են միասին։ Բացի այդ, նկատվել է, որ սուգն առանձնապես ուժեղ է եղել, եթե տերը նույնպես ծանր է տարել կենդանու կորուստը։ «Շները շատ զգայուն են մարդկային ժեստերի և դիմախաղի հանդեպ և էմոցիոնալ կապ են հաստատում նրանց հետ, ովքեր հոգում են նրանց մասին»,-հավաստիացնում են գիտնականները։

Ընկերոջ մահը ծանր է տարել շների 90 տոկոսը։
Աղբյուրը՝ news.am