Աշխարհ

26.02.2022 15:15


WhatsApp-ում նոր գործառույթ կհայտնվի

WhatsApp-ում նոր գործառույթ կհայտնվի

WhatsApp մեսենջերի վերջին բետա տարբերակում Android-ի համար հաղորդագրությունների որոնման նոր պիտակ է հայտնվել, հաղորդում է WEBetainfo պորտալը։

Որոնման պիտակը հայտնվել է զրուցակցի կոնտակտային տեղեկատվության վերամշակված էջում։ Որոշ օգտատերեր կարող են նաև տեսնել պիտակը խմբի մասին տեղեկատվության մեջ։

Նախկինում նամակագրության մեջ հաղորդագրությունների որոնման համար անհրաժեշտ էր օգտվել կարգավորումների գործառույթից, իսկ պիտակի հայտնվելու շնորհիվ բավական է ընդամենը սեղմել չաթում զրուցակցի կոնտակտը, այնուհետև՝ հենց պիտակը։

Նշվում է, որ առայժմ նոր գործառույթն աշխատում է սխալներով։ Օրինակ՝ կարող է սխալ պատկերվել կամ պարբերաբար անհետանալ։ Սխալն ուղղվելու է մեսենջերի հաջորդ բետա տարբերակում։ Հաղորդվում է, որ գործառույթը մոտ ժամանակներս հասանելի կլինի բոլոր օգտատերերին։

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը