Բայդենը Պետդեպին հանձնարարել է 600 միլիոն դոլարի օգնություն հատկացնել Ուկրաինային
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Պետդեպարտամենտին հանձնարարել է Ուկրաինային հատկացնել 600 մլն դոլարի օգնություն, այդ թվում՝ 350 մլն դոլար՝ պաշտպանության ոլորտի համար, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։
«Պետքարտուղարին տրամադրել հետեւյալ լիազորությունները՝ Ուկրաինային անհապաղ ռազմական օգնություն ցուցաբերելու համար»,-ասվում է ԱՄՆ նախագահի ստորագրած հուշագրում։
Փաստաթղթի տեքստը տարածել է Սպիտակ տան մամուլի ծառայությունը։
Իր լիազորությունների շրջանակում ԱՄՆ պետքարտուղարը պետք է որոշի, թե արդյոք ԱՄՆ-ի շահերից է բխում Ուկրաինային 250 մլն դոլարի չափով անհատույց օգնություն տրամադրելը, ասվում է փաստաթղթում։
***
Այսօր ես հանդիպել եմ ՆԱՏՕ-ում մեր դաշնակիցների հետ կոլեկտիվ պաշտպանության եւ տրանսատլանտյան անվտանգության ուղղությամբ մեր համընդհանուր հակվածությունը քննարկելու համար,հայտարարել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը:
Նրա խոսքով՝ նախագահ Պուտինը սպառնում է միջազգային խաղաղության եւ անվտանգության հիմքերին, ՆԱՏՕ-ն դարձյալ ցուցադրում է, որ սատարում է ազատությունն ու ժողովրդավարությունը:
«Ինչպես ես ասել եմ երեկ, ԱՄՆ-ն կպաշտպանի ՆԱՏՕ-ի յուրաքանչյուր դյույմը: Հինգերորդ հոդվածի նկատմամբ մեր հակվածությունն անկոտրուն է: Ես կարգադրել եմ լրացուցիչ ուժեր տեղակայել Եվրոպայում մեր հնարավորություններն ուժգնացնելու, ՆԱՏՕ-ի մեր դաշնակիցներին աջակցելու համար: Եւ ես վճռականորեն ողջունում եմ ՆԱՏՕ-ի պաշտպանական ծրագրերն ու Արձագանքման ուժերի տարրերն ակտիվացնելու որոշումը մեր կոլեկտիվ դիրքերն ամրապնդելու համար, ինչպես նաեւ մեր դաշնակիցների պարտավորությունները տեղակայել հավելյալ ցամաքային ու օդային ուժեր արեւելյան կողմում եւ ծովային ուժեր ամենահյուսիսային շրջաններից մինչեւ Միջերկրական ծով»,-ասվում է ԱՄՆ նախագահի հայտարարության մեջ:
Բայդենը հայտարարել է, որ այսօր նրանց են միացել մերձավոր գործընկերները՝ Շվեդիան, Ֆինլանդիան ու Եվրոպական Միությունը:
«Նախագահ Պուտինին չի հաջողվել բաժանել Արեւմուտքը: ՆԱՏՕ-ն միասնական է ու վճռական, ինչպես երբեք, եւ ՆԱՏՕ-ն կշարունակի բացել իր դռներն այն եվրոպական պետությունների դիմաց, որոնք կիսում են մեր արժեքներն ու կարող են երբեւէ ցանկանալ անդամակցել Միությանը: Հաղթահարելով այս ճգնաժամը՝ մենք պարտավորվել ենք ավելի սերտորեն համագործակցել ազատությունն ու ժողովրդավարական արժեքները պաշտպանելու հարցում, որոնք մեր Միությանն ուժ ու նպատակ են հաղորդում»,-հայտարարել է Բայդենը:
Նա նաեւ հաստատել է, որ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից անմիջապես հետո զրուցել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ:
«Ես բարձր եմ գնահատում ուկրաինացի ժողովրդի համարձակ գործողությունները, որը պայքարում է՝ պաշտպանելով իր երկիրը: Ես նաեւ տեղեկացրել են ԱՄՆ-ի կողմից ցուցաբերվող ընթացիկ տնտեսական, հումանիտար եւ անվտանգության ոլորտում աջակցության, ինչպես նաեւ այդօրինակ օգնություն ցուցաբերելու գործում ուրիշ երկրներին ներգրավելու շուրջ մշտական ջանքերի մասին»,-նշել է նա:
Բայդենը Պետդեպին հանձնարարել է 600 միլիոն դոլարի օգնություն հատկացնել Ուկրաինային
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Պետդեպարտամենտին հանձնարարել է Ուկրաինային հատկացնել 600 մլն դոլարի օգնություն, այդ թվում՝ 350 մլն դոլար՝ պաշտպանության ոլորտի համար, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։
«Պետքարտուղարին տրամադրել հետեւյալ լիազորությունները՝ Ուկրաինային անհապաղ ռազմական օգնություն ցուցաբերելու համար»,-ասվում է ԱՄՆ նախագահի ստորագրած հուշագրում։
Փաստաթղթի տեքստը տարածել է Սպիտակ տան մամուլի ծառայությունը։
Իր լիազորությունների շրջանակում ԱՄՆ պետքարտուղարը պետք է որոշի, թե արդյոք ԱՄՆ-ի շահերից է բխում Ուկրաինային 250 մլն դոլարի չափով անհատույց օգնություն տրամադրելը, ասվում է փաստաթղթում։
***
Այսօր ես հանդիպել եմ ՆԱՏՕ-ում մեր դաշնակիցների հետ կոլեկտիվ պաշտպանության եւ տրանսատլանտյան անվտանգության ուղղությամբ մեր համընդհանուր հակվածությունը քննարկելու համար, հայտարարել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը:
Նրա խոսքով՝ նախագահ Պուտինը սպառնում է միջազգային խաղաղության եւ անվտանգության հիմքերին, ՆԱՏՕ-ն դարձյալ ցուցադրում է, որ սատարում է ազատությունն ու ժողովրդավարությունը:
«Ինչպես ես ասել եմ երեկ, ԱՄՆ-ն կպաշտպանի ՆԱՏՕ-ի յուրաքանչյուր դյույմը: Հինգերորդ հոդվածի նկատմամբ մեր հակվածությունն անկոտրուն է: Ես կարգադրել եմ լրացուցիչ ուժեր տեղակայել Եվրոպայում մեր հնարավորություններն ուժգնացնելու, ՆԱՏՕ-ի մեր դաշնակիցներին աջակցելու համար: Եւ ես վճռականորեն ողջունում եմ ՆԱՏՕ-ի պաշտպանական ծրագրերն ու Արձագանքման ուժերի տարրերն ակտիվացնելու որոշումը մեր կոլեկտիվ դիրքերն ամրապնդելու համար, ինչպես նաեւ մեր դաշնակիցների պարտավորությունները տեղակայել հավելյալ ցամաքային ու օդային ուժեր արեւելյան կողմում եւ ծովային ուժեր ամենահյուսիսային շրջաններից մինչեւ Միջերկրական ծով»,-ասվում է ԱՄՆ նախագահի հայտարարության մեջ:
Բայդենը հայտարարել է, որ այսօր նրանց են միացել մերձավոր գործընկերները՝ Շվեդիան, Ֆինլանդիան ու Եվրոպական Միությունը:
«Նախագահ Պուտինին չի հաջողվել բաժանել Արեւմուտքը: ՆԱՏՕ-ն միասնական է ու վճռական, ինչպես երբեք, եւ ՆԱՏՕ-ն կշարունակի բացել իր դռներն այն եվրոպական պետությունների դիմաց, որոնք կիսում են մեր արժեքներն ու կարող են երբեւէ ցանկանալ անդամակցել Միությանը: Հաղթահարելով այս ճգնաժամը՝ մենք պարտավորվել ենք ավելի սերտորեն համագործակցել ազատությունն ու ժողովրդավարական արժեքները պաշտպանելու հարցում, որոնք մեր Միությանն ուժ ու նպատակ են հաղորդում»,-հայտարարել է Բայդենը:
Նա նաեւ հաստատել է, որ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից անմիջապես հետո զրուցել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ:
«Ես բարձր եմ գնահատում ուկրաինացի ժողովրդի համարձակ գործողությունները, որը պայքարում է՝ պաշտպանելով իր երկիրը: Ես նաեւ տեղեկացրել են ԱՄՆ-ի կողմից ցուցաբերվող ընթացիկ տնտեսական, հումանիտար եւ անվտանգության ոլորտում աջակցության, ինչպես նաեւ այդօրինակ օգնություն ցուցաբերելու գործում ուրիշ երկրներին ներգրավելու շուրջ մշտական ջանքերի մասին»,-նշել է նա:
Աղբյուրը՝ news.am