Ուկրաինական կողմը, ի պատասխան Մինսկում բանակցություններ անցկացնելու գաղափարին, առաջարկել է փոխարենն ընտրել Վարշավան, այնուհետև անհետացել է, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Փոքր դադարից հետո ուկրաինացիները հայտարարել են, որ վերանայում են բանակցություններն անցկացնելու միտքը Միսնկի հետ, և որ այժմ նրանք ցանկանում են մեկնել Վարշավա, որից հետո առհասարակ կապ չեն հաստատել, դադար են վերցրել»,-լրագրողներին հայտնել է Կրեմլի ներկայացուցիչը:
Կրեմլը համարում է, որ չափազանց վտանգավոր է, երբ ազգայնականները գործարկում են համազարկային կրակի համակարգն Ուկրաինայի խոշոր քաղաքներում, հայտարարել է Պեսկովը:
Ինչպես նշվում է ՌԻԱ Նովոստի-ի Telegram-յան ալիքում, Պեսկովը նաև հայտնել է, որ «բանակցությունների շուրջ Կիևի մտորումներում դադարն ուղեկցվում է բնակելի թաղամասերում, այդ թվում՝ Կիևում համազարկային կրակի գործարկմամբ»:
Դմիտրի Պեսկովի խոսքով՝ Ռուսաստանը հասկացրել է Ուկրաինային բանակցություններ կազմակերպելու իր համաձայնության մասին, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն:
«Մենք փոխանցել ենք ուկրաինացիներին, որ պատրաստ ենք բանակցություններ կազմակերպել Մինսկում: Այդ տեղեկատվությունը հասկացվել է ուկրաինացիներին: Պուտինն անմիջապես զանգահարել է նախագահ Լուկաշենկոյին ու պայմանավորվել, որ բելառուսական կողմն ու նախագահն անեն ամեն ինչ լավագույնս կազմակերպելու և ժամանող պատվիրակությունների անվտանգությունն ապահովելու համար, ինչը ներկայում շատ կարևոր է: Ռուսական կողմն անմիջապես նախագահի հանձնարարականով ձևավորել է պատվիրակություն, որում ընդգրկված են ՊՆ-ի, ԱԳՆ-ի և նախագահի վարչակազմի ներկայացուցիչները: Այդ տեղեկատվությունը ներկայացվել է ուկրաինացիներին»,-ասել է Պեսկովը:
Զելենսկին «կորել» է․ Կրեմլ
Ուկրաինական կողմը, ի պատասխան Մինսկում բանակցություններ անցկացնելու գաղափարին, առաջարկել է փոխարենն ընտրել Վարշավան, այնուհետև անհետացել է, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Փոքր դադարից հետո ուկրաինացիները հայտարարել են, որ վերանայում են բանակցություններն անցկացնելու միտքը Միսնկի հետ, և որ այժմ նրանք ցանկանում են մեկնել Վարշավա, որից հետո առհասարակ կապ չեն հաստատել, դադար են վերցրել»,-լրագրողներին հայտնել է Կրեմլի ներկայացուցիչը:
Ինչպես նշվում է ՌԻԱ Նովոստի-ի Telegram-յան ալիքում, Պեսկովը նաև հայտնել է, որ «բանակցությունների շուրջ Կիևի մտորումներում դադարն ուղեկցվում է բնակելի թաղամասերում, այդ թվում՝ Կիևում համազարկային կրակի գործարկմամբ»:
Դմիտրի Պեսկովի խոսքով՝ Ռուսաստանը հասկացրել է Ուկրաինային բանակցություններ կազմակերպելու իր համաձայնության մասին, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն:
«Մենք փոխանցել ենք ուկրաինացիներին, որ պատրաստ ենք բանակցություններ կազմակերպել Մինսկում: Այդ տեղեկատվությունը հասկացվել է ուկրաինացիներին: Պուտինն անմիջապես զանգահարել է նախագահ Լուկաշենկոյին ու պայմանավորվել, որ բելառուսական կողմն ու նախագահն անեն ամեն ինչ լավագույնս կազմակերպելու և ժամանող պատվիրակությունների անվտանգությունն ապահովելու համար, ինչը ներկայում շատ կարևոր է: Ռուսական կողմն անմիջապես նախագահի հանձնարարականով ձևավորել է պատվիրակություն, որում ընդգրկված են ՊՆ-ի, ԱԳՆ-ի և նախագահի վարչակազմի ներկայացուցիչները: Այդ տեղեկատվությունը ներկայացվել է ուկրաինացիներին»,-ասել է Պեսկովը:
Աղբյուրը` news.am