Արամ Վարդևանյանը՝ դատավորների ընդհանուր ժողովի տապալման մասին
Ինձ համար և՛ անակնկալ էր, որ դատավորների ընդհանուր ժողովի նիստը տապալվեց, և՛ ոչ:Yerevan.Today-ի հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը՝ անդրադառնալով հետևյալ հարցին՝ դատավորներն ընդհանուր ժողով էին հրավիրում՝ կանխելու համար դատավորների նկատմամբ ճնշումները, միասնականություն ցուցաբերելու, սակայն քիչ դատավոր մասնակցելու պատճառով ժողովը տապալվեց, տապալման պատճառը ճնշումնե՞րն են, թե՞ դատավորներն իրենք կողմ են ճնշումների:
«Անակնկալ էր այնքանով, որ ես կարծում էի՝ դատարանների դիմադրությունն այն ճնշումներին, խայտառակ ապօրինություններին և տեռորին բավարար ստեղծված իրավիճակում ժողովը կկայանար և բավականին լուրջ առանցքային նշանակության բովանդակությամբ որոշումներ կընդունվեին: Մյուս կողմից նաև անակնկալ չէր այնքանով, որ իսկապես մամուլը տևական ժամանակ է ինչ գրում է, թե իշխանական ներկայացուցիչները ջանք ու եռանդ չեն խնայում, որպեսզի այս ժողովը տապալվի»:
Ինչ վերաբերում է խոսակցություններին, որ հենց ԲԴԽ նախագահն է փորձել միջամտել, որպեսզի ժողովը չկայանա, Արամ Վարդևանյանն ասաց. «Զարմանալիորեն ԲԴԽ-ն՝ որպես հենց ժողովի շահերը միաժամանակ ներկայացնող, պաշտպանող, հաշվի առեք նաև, որ հենց դատավորների ընդհանուր ժողովի կողմից են ԲԴԽ հինգ դատավոր անդամները ընտրվում, պետք է հանդես գար այն դիրքից, որ արվեր ամենը, որպեսզի կայանար դատավորների ընդհանուր ժողովը՝ հաշվի առնելով որ աննախադեպ բնույթի թիրախավորում է տեղի ունենում դատավորների նկատմամբ: Բայց մենք լրիվ հակառակ պատկերը տեսանք՝ նույն ԲԴԽ-ն բավականին հստակ, համաձայն նաև լրատվամիջոցների հրապարակումների՝ միջոցներ են ձեռնարկում, որ տապալվի դատավորների ընդհանուր ժողովը: Սա ցավալի հանգամանք է և ուզում եմ հատուկ շեշտել, որ դատական իշխանությունը այն ճնշումների տակ, որ հիմա է գտնվում, աբսուրդ է: Ինչպես կան գործադիր և օրենսդիր իշխանություններ, այնպես էլ կա դատական իշխանություն, որը որևէ կերպ չպետք է զիջի, կամ էլ առավել լինի մյուս պետական իշխանության ճյուղերից, իրենք հավասար են, միմյանց լրացնող են և զսպող: Հենց դրանում է զսպումների, հակակշռումների համակարգերի էությունը, ինչն էլ ժողովրդավարության սկզբունքն է: Սա ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ մենք ունենք ժողովրդավարական արժեքներից կտրուկ նահանջ, սա ևս դրա օրինակներից է»:
Արամ Վարդևանյանը, ի դեպ, նաև նշեց, որ դատավորների ընդհանուր ժողովին մասնակցելը դատավորների պարտականությունն է:
Արամ Վարդևանյանը՝ դատավորների ընդհանուր ժողովի տապալման մասին
Ինձ համար և՛ անակնկալ էր, որ դատավորների ընդհանուր ժողովի նիստը տապալվեց, և՛ ոչ: Yerevan.Today-ի հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը՝ անդրադառնալով հետևյալ հարցին՝ դատավորներն ընդհանուր ժողով էին հրավիրում՝ կանխելու համար դատավորների նկատմամբ ճնշումները, միասնականություն ցուցաբերելու, սակայն քիչ դատավոր մասնակցելու պատճառով ժողովը տապալվեց, տապալման պատճառը ճնշումնե՞րն են, թե՞ դատավորներն իրենք կողմ են ճնշումների: