Լրահոս

25.02.2022 16:34


Արարատի մարզում Mercedes-ի շարժիչի հատվածում հրդեհ է բռնկվել, վարորդը ճիշտ է կողմնորոշվել

Արարատի մարզում Mercedes-ի շարժիչի հատվածում հրդեհ է բռնկվել, վարորդը ճիշտ է կողմնորոշվել

Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման կենտրոն փետրվարի 23-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արարատի մարզում։ Այդ օրը, ժամը 19։25-ին նշված կենտրոնում և ոստիկանության Արտաշատի բաժին ահազանգ է ստացվել, որ Մխչյան-Բյուրավան ճանապարհին ընթացքի ժամանակ հրդեհ է բռնկվել Արարատի մարզի Նշավան գյուղի բնակիչ՝ 29-ամյա Գևորգ Գ-ի վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայում։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, օպերատիվորեն ժամանել են ԱԻՆ ՓԾ Արտաշատի հրշեջ-փրկարաական ջոկատից 1 մարտական հաշվարկ։

Մինչ հրշեջների ժամանումը, վարորդն իր ուժերով մարել է ավտոմեքենայի շարժիչի հատվածում առաջացած կրակը։

Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար, տուժածներ չկան։

Այս խորագրի վերջին նյութերը