Գողոնը 5 միլիոն դրամի էր. Ճամբարակում կատարված գողությունը բացահայտվել է (տեսանյութ)
Փետրվարի 22-ին ոստիկանություն զանգած Ճամբարակ քաղաքի բնակիչը հայտնել էր, որ բնակարան վերադառնալիս հայտնաբերել է իրերը խառնված:
Դեպքի վայր մեկնած ոստիկանության Ճամբարակի բաժնի օպերատիվ խումբը պարզել է, որ մուտքի դուռը հարմարեցված բանալիով բացել, մտել են տուն և գողացել 250 եվրո, մոտ 3.500 դոլար, ոսկյա և արծաթյա զարդեր ու տղամարդու բրենդային
ժամացույցներ՝ պատճառելով ընդհանուր 5 միլիոն դրամի վնաս:
Հարուցվել է քրեական գործ:
Ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության, Ճամբարակի բաժնի և Սևանի քննչական բաժնի ծառայողները համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզել են գողությունը կատարած անձի ինքնությունը: Փետրվարի 24-ին Վահան գյուղի 43-ամյա բնակիչը բերման է ենթարկվել ոստիկանության Ճամբարակի բաժին:

Նա ձերբակալվել է:
Կատարվում է նախաքննություն: