Կարծիք

25.02.2022 15:51


Աշխարհով մեկ այս կառավարելի քաոսն առայժմ միայն տեսանելի հատվածն է

Աշխարհով մեկ այս կառավարելի քաոսն առայժմ միայն տեսանելի հատվածն է

Աշխարհով մեկ այս կառավարելի քաոսն առայժմ միայն տեսանելի հատվածն է։

Ռուսաստանի Դաշնության դեմ իրացվող պատժամիջոցները հարվածելու են ոչ միայն Ռուսաստանի, այլև իրենց հերթին՝ Եվրոպայի, Ասիայի երկրների և ԱՄՆ-ի տնտեսություններին։

Աշխարհի առաջատար տնտեսությունների համար սա հերթական ցնցումն է, որի ալիքը պարտադիր հասնելու է, և հարվածելու է առևտրատնտեսական ու ֆինանսական շուկաներին ինտեգրված համարյա բոլոր երկրներին, և անշուշտ՝ Հայաստանին։

Տվյալ պայմաններում, եթե դեռևս առկա են պատասխանատու «խելոքներ», ովքեր հույս ունեն, որ այդ ալիքը կշրջանցի Հայաստանը, ապա՝ կարելի է միայն կարեկցել մեր գործարարներին ու ժողովրդին։

Եթե դեռևս չեն ընկալել վտանգը, ապա թող ոչ թե առավել ազատականացնեն և մտածեն տնտեսության խոցելի ոլորտներին աջակցելու մասին, այլ շարունակեն աջակցել բանկերին, ավելացնեն առկա տնտեսական խղճուկ ակտիվությունը նվազեցնող, և աշխարհի տարբեր ծայրամասերից «թխած» անիմաստ ու ձևական օրենսդրական սահմանափակումները՝ QR կոդ, կանխիկ առևտրի, ծխելու, և «զոմբի» «ֆինանսիստների» հեղինակած այլ ձևամոլությունները։ Իսկ եթե ֆանտազիաները չբավարարի,ապա՝ կարելի է հուշել այնպիսի սահմանափակումներ, որոնք այդ ալիքի ժամանակ վերջնական շնչահեղձ կանեն այսքան ժամանակ դիլետանտության, համավարակի ու պատերազմի պատճառով ժամանակ առ ժամանակ խռխռացող տնտեսությունը։

Կարեն Ճշմարիտյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը