Սերժ Սարգսյանն ընդունել է Հայ ավետարանական համաշխարհային խորհրդի նախագահին
Նախագահ ՍերժՍարգսյանն ընդունել է Հայ ավետարանական համաշխարհային խորհրդի նախագահ վերապատվելի ՀարությունՍելիմյանին և Հայաստանյայց ավետարանական եկեղեցու նախագահ վերապատվելի ՌենեԼևոնյանին:
Զրուցակիցներն անդրադարձել են հայ ավետարանական եկեղեցու գործունեությանը, տարբեր ոլորտներում Հայաստանում իրականացվող բարեգործական և զարգացման ծրագրերին: Վերապատվելի Հարություն Սելիմյանը նշել է, որ հայ ավետարանական եկեղեցու գործունեության առանցքն իր զավակների հայեցի ու քրիստոնեական դաստիարակությունն է, իսկ նպատակը՝ Հայաստանին սատարելն է, Մայր Հայրենիքի հոգևոր վերելքին ու զարգացմանն աջակցելը:
Նախագահը մեկ անգամ ևս կարևորել է աշխարհասփյուռ հայության ներուժի համադրումը՝ ի շահ Հայրենիքի ու մեր ժողովրդի, բարձր գնահատել Հայաստան-Սփյուռք կապերի ամրապնդման ու հայապահպանության բնագավառում հայկական կազմակերպությունների և մեր հայրենակիցների գործադրած ջանքերը:
Սերժ Սարգսյանն ընդունել է Հայ ավետարանական համաշխարհային խորհրդի նախագահին
Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է Հայ ավետարանական համաշխարհային խորհրդի նախագահ վերապատվելի Հարություն Սելիմյանին և Հայաստանյայց ավետարանական եկեղեցու նախագահ վերապատվելի Ռենե Լևոնյանին: