Երևանում 67-ամյա վարորդը ոչ սթափ վիճակում Grand Cherokee-ով վրաերթի է ենթարկել հետիոտնի, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց
ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունքի ավագ հետաքննիչ Ժիրայր Մարգարյանի կողմից նյութեր են նախապատրաստվում փետրվարի 22-ին Երևանում տեղի ունեցած վրաերթի փաստով։ Այդ օրը, ժամը 19։10-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 67-ամյա Ռաֆիկ Քյարամյանը իր վարած Grand Cherokee մակնիշի ավտոմեքենայով Արշակունյաց պողոտայում վրաերթի է ենթարկել հետիոտն՝ Երևանի բնակիչ, 67-ամյա Հայկանդուխտ Համբարձումյանին։
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վրաերթի ենթարկվածը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն։
Բժիշկները վիրավորին, մինչ հիվանդանոց տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել։
Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության. նա եղել է ոչ սթափ։
Հետաքննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է պարեկային ծառայության Երևանի գնդի պահպանվող հատուկ տարածք։