Թուրքիան չի կարող արգելել ռուսական ռազմանավերին անցնել Բոսֆորով. Չավուշօղլուն՝ Ուկրաինայի պահանջի մասին
Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն խոսել է Բոսֆորի և Դարդանելի նեղուցները ռուսական ռազմանավերի համար փակելու Ոիկրաինայի պահանջի մասին։
Թուրքական Milliyet–ի փոխանցմամբ՝ Թուրքիայի ԱԳ նախարարը շեշտել է, որ Թուրքիան լիարժեք կիրառում է Բոսֆորի և Դարդանելի նեղուցների հետ կապված Մոնտրոյի համաձայնագիրը և ներկա իրավիճակում չի կարող արգելել ռուսական ռազմանավերին անցնել նեղուցներով։
Չավուշօղլուն նշել է, որ Թուրքիան հակամարտության կողմ չէ, իսկ նույնիսկ հակամարտության կողմ լինելու դեպքում էլ պետք է թույլ տար ռուսական ռազմանավերին վերադառնալ իրենց նավահանգիստները։
Թուրք նախարարը պնդել է, որ Թուրքիան աջակցում է Ուկրաինայի տարածքային ամբողջականության պահպանմանը և ջանքեր է գործադրում, որպեսզի հակամարտությունը րոպե առաջ ավարտվի։

Աղբյուրը՝ news.am