Լրահոս

22.07.2011 16:10


Թուրք գործարար. «Մոռանանք 100 տարի առաջ կատարվածը»

Այսօր Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության կողմից կազմակերպված հայ և թուրք գործարարների հանդիպման ժամանակ Վանի առևտրա-արդյունաբերական պալատի խորհրդի անդամ Աբդուլա Թունչդեմիրին նշել է, որ հանդիպումը քաղաքական նպատակ չի հետապնդում՝ հավելելով. «Մենք դժվարությամբ՝ 17 ժամում հասանք Երևան, իսկ եթե սահմանները բացվեն, ապա դրա համար ընդամենը 3 ժամ կպահանջվի։ Մենք մեր քաղաքական գործիչներին, դուք էլ ձեր քաղաքական գործիչներին պետք է ասեք, որ մենք ցանկանում են հրատապ սահմանները բացել»։

Թուրք գործարարն ասել է, թե իրենց մոտ ընդհանրապես նախապաշարմունք չկա և Երևանում քայլում են այնպես, կարծես թե Վանում լինեն։ «100 տարի առաջ կատարվածը, եթե անգամ փոխադարձաբար է կատարվել` մոռանանք: Նոր էջ, մաքուր էջ բացենք: Ես հավատում եմ, որ այս հարաբերությունները, հատկապես տուրիզմի և բիզնեսի ոլորտում անարգել կզարգանանե,- հայտարարել է թուրք գործարարը։

Այս խորագրի վերջին նյութերը