Մոսկվայում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպման ընթացքում, որը նվիրված էր նաև երկու երկրների դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին, ստորագրվեց դաշնակցային փոխգործակցության վերաբերյալ հռչակագիր, որով հայտարարվեց ռուս-ադրբեջանական կապերի զարգացման նոր փուլ։ Այս թեմայի շուրջ մի քանի հարց ուղղեցինք ռուսաստանցի քաղաքագետ Մոդեստ Կոլերովին։
-Կրեմլում ստորագրված ռուս-ադրբեջանական դաշնակցային փոխգործակցության վերաբերյալ հռչակագիրը, Ձեր կարծիքով, ինչպե՞ս կանդրադառնա հայ-ռուսական հարաբերությունների վրա։
-Ոչ մի կերպ չի անդրադառնա, քանի որ այն բազմակի անգամներ է հայտարարվել Մոսկվայի կողմից: Բայց համաձայնագիրը կարող է Երևանում առաջացնել զգուշավորություն: Ինչու, որովհետև Երևանի պաշտոնական հռետորները հաճախ այնպիսի փաստեր են ներկայացնում, որ տարածաշրջանում Հայաստանը Ռուսաստանի միակ դաշնակիցն է, թեև մինչ այդ համաձայնագիրն էլ հասկանալի էր, որ Հայաստանը միակ դաշնակիցը չէ, որովհետև Ռուսասատանը տարածաշրջանում ունի ևս երկու դաշնակից` Աբխազիան և Հարավային Օսիան: Երկրորդ․ չեմ քննարկելու, թե որքան անկեղծ և ազնիվ են Երևանից արված հայտարարությունները ռուս-հայկական դաշինքի վերաբերյալ: Իմ կարծիքով, ինքնին ռուսական ռազմաբազաների ներկայությունը Հայաստանի տարածքում բավարար հիմք չէ, որպեսզի խոսենք դաշնակցային միության մասին: Ռուս-ադրբեջանական ծավալուն համաձայնագիրն իրականում միասնության մասին է: Եվ միակ բանը, այս փաստաթղթի ստորագրումից հետո, որ կհանգստացնի Երևանին, այն է, որ եթե ընդհանրապես Երևանին անհանգստացնում է Արցախի ճակատագիրը, ապա այս փաստաթուղթը` համաձայնագրի շրջանակներում, ստեղծում է փոքր լրացուցիչ հույսեր Արցախի հարցի լուծման խնդրում:
-Ադրբեջանը, Ձեր կարծիքով, հետագայում կմտնի՞ ՀԱՊԿ և ԵԱՏՄ կազմի մեջ։
-Ես չեմ հավատում, որ Ադրբեջանը կմտնի ՀԱՊԿ կազմի մեջ, նա կարող է մտնել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կազմ, բայց ՀԱՊԿ չի կարող` առանց կարգավորելու բոլոր հարաբերությունները Հայաստանի հետ: ՀԱՊԿ-ում որոշումներն ընդունվում են կոնսենսուսով` փոխադարձ համաձայնությամբ: Իսկ Հայաստանը պարզապես վետո կդնի Ադրբեջանի վրա` առանց բոլոր հարաբերությունների կարգավորման:
-Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը խոսել է նաև այն մասին, որ պետք է վերականգնվեն տրանսպորտային ճանապարհներն Ադրբեջանի հետ։ Կմանրամասնե՞ք, թե խոսքն ինչի մասին է։
-Այո, խոսքը գնում է տրանսպորտային հաղորդակցության մասին։ Այն կլինի ոչ միայն Դերբենդից Իրան, Թբիլիսիից Բաքու, այլ նաև` Հայաստանի տարածքով։
-Հռչակագրի 16-րդ կետում հստակ ասվում է` ՄԱԿ-ի կանոնադրության հիման վրա, միմյանց հնարավոր ռազմական օգնության տրամադրման մասին: Եթե Ադրբեջանը երբևէ կրկին հարձակվի Հայաստանի վրա, Ռուսաստանը կմիջամտի՞, թե՞ ոչ։ Եվ ինչպե՞ս է ընտրելու, թե իր երկու դաշնակիցներից ում օգնի։
-Նախ, ես չեմ գտնում, որ Ադրբեջանը կհարձակվի Հայաստանի վրա։ Եթե Ադրբեջանն ուզենար հարձակվել, վաղուց դա արած կլիներ։ Ինչ վերաբերում է՝ Ռուսաստանը պատերազմի դեպքում որ դաշնակցին կընտրի, ասեմ, որ Ռուսաստանը չի անի ընտրություն իր դաշնակից երկու երկրների միջև։
Ադրբեջանը կարող է մտնել ԵԱՏՄ, բայց ոչ ՀԱՊԿ

Աղբյուրը՝ hraparak.am