Աշխարհ

25.02.2022 18:42


Դանիիլ Մեդվեդևը կգլխավորի ATP վարկանիշային աղյուսակը

Դանիիլ Մեդվեդևը կգլխավորի ATP վարկանիշային աղյուսակը

Ռուս թենիսիստ Դանիիլ Մեդվեդևը հաջորդ շաբաթ կգլխավորի ATP վարկանիշը։

Դա հնարավոր է դարձել Դուբայի մրցաշարի քառորդ եզրափակիչում սերբ Նովակ Ջոկովիչի` չեխ թենիսիստ Իրժի Վեսելիից 4:6, 6:7 (4:7) հաշվով կրած պարտությունից հետո։

Այս պահին Մեդվեդևի վարկանիշը, հաշվի առնելով քառորդ եզրափակիչ դուրս գալը, 8615 է, Ջոկովիչինը՝ 8555։

Պաշտոնապես Մեդվեդևը կգլխավորի վարկանիշը փետրվարի 28-ին, երբ տեղի կունենա վարկանիշի թարմացումը։

Աղբյուրը՝ armsport.am

Այս խորագրի վերջին նյութերը