Եթե դատավորների ժողովին 60 դատավոր ներկա գտնվեց, ապա ժողովը չի կայանա․ «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Այսօր կայանալիք դատավորների ընդհանուր ժողովը, ամենայն հավանականությամբ, կտապալվի: «ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ քաղաքական իշխանությունները մարզային դատարանների նախագահների միջոցով կանխել են որոշ դատավորների ներկայությունը այսօրվա կայանալիք դատավորների ժողովին, ուստի, երեկվա տվյալներով, դատավորներից մոտ 60-նն է ներքին կարգով ասել, որ հետ չեն կանգնի իրենց ստորագրությունից: Ստացվում է՝ եթե դատավորների ժողովին 60 դատավորր ներկա գտնվեց, ապա ժողովը չի կայանա:
Հիշեցնենք, որ դատական համակարգի շուրջ իրականացվող ճնշումների և դատավորների նկատմամբ արվող հետապնդումների առիթով 93 դատավոր ստորագրահավաք էր իրականացրել և դիմելով Վճռաբեկ դատարանի նախագահ Լիլիթ Թադևոսյանին՝ միջնորդել էր նրան հրատապ դատավորների արտահերթ ընդհանուր ժողով հրավիրել: Նշենք, որ դատավորների ընդհանուր ժողովը հրավիրվում է տարին մեկ անգամ Վճռաբեկ դատարանի նախագահի կողմից: Արտահերթ ընդհանուր ժողով կարող է հրավիրել Վճռաբեկ դատարանի նախագահը՝ իր նախաձեռնությամբ, դատավորների առնվազն մեկ հինգերորդի կամ ընդհանուր ժողովի հանձնաժողովի պահանջով: Եվ, ահա, այսօր դատավորների ժողով է լինելու, որին 93 ստորագրահավաք իրականացրած դատավորներից շատերը հետ են կանգնել, և ընդամենը մոտ 60 դատավոր է ասել, որ կգան ժողովին: