Լրահոս

25.02.2022 09:15


Արարատի մարզում 27-ամյա երիտասարդը «Բելառուս» տրակտորով գլխիվայր հայտնվել է Կախանովի ջրանցքում. նրա դին տրակտորի միջից դուրս են բերել փրկարարները

Արարատի մարզում 27-ամյա երիտասարդը «Բելառուս» տրակտորով գլխիվայր հայտնվել է Կախանովի ջրանցքում. նրա դին տրակտորի միջից դուրս են բերել փրկարարները

Այսօր՝ փետրվարի 24-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 19:50-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայութան 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սուրենավան գյուղի վարչական տարածքում գտնվող դաշտամիջյան հատվածում անցնող Կախանովի ջրանցքում «Բելառուս» մակնիշի տրակտոր է ընկել:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է shamshyan.com-ը, օպերատիվորեն ժամանել է ԱԻՆ ՓԾ Արարատի թիվ 24 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:

Քաղաքացիները իրենց ուժերով, վերամբարձ կռունկի միջոցով դուրս են բերել ջրանցքից տրակտորը, ապա փրկարարները այնտեղից դուրս են բերել երիտասարդ տղայի դին:

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ մահացածը Սուրենավան գյուղի բնակիչ, 28-ամյա Գագիկ Անդրեասյանն էր, ով գյուղում բնութագրվում էր դրական, ընտանիքին ու աշխատանքին նվիրված, միշտ օգնել է կարիքավոր գյուղացիներին՝ գյուղում գյուղատնտեսական աշխատանքներ կատարելու մեջ:

Այս խորագրի վերջին նյութերը