Աշխարհ

24.02.2022 18:42


Ռուս զինծառայողները խոցել են Ուկրաինայի ԶՈւ-ի երեք ինքնաթիռ, մեկ ուղղաթիռ, չորս «Բայրաքթար»

Ռուս զինծառայողները խոցել են Ուկրաինայի ԶՈւ-ի երեք ինքնաթիռ, մեկ ուղղաթիռ, չորս «Բայրաքթար»

Ռուսաստանի զինված ուժերը այսօրվա ընթացքում արդեն շարքից հանել է ուկրաինական ռազմական ենթակառուցվածքներից 74 ռազմական ցամաքային օբյեկտ։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի ՊՆ խոսնակ, գեներալ-մայոր Իգոր Կոնոշենկովը։

Շարքից հանված օբյեկտների մեջ են ռազմաօդային ուժերին պատկանող 11 օդանավակայան, երեք հրամանատարական կետ, ուկրաինական ռազմածովային ուժերի կայանման երեք հանգրվան, ինչպես նաև С-300 և "Бук-М1" ՀՕՊ համակարգեր և, 18 ռադիոլոկացիոն կայան։

***

Ռուսաստանի զինված ուժերի հարվածների արդյունքում շարքից դուրս է բերվել Ուկրաինայի ռազմական ենթակառուցվածքի 83 օբյեկտ, ռուս զինծառայողները 3 ուկրաինական ինքնաթիռ ու մեկ ուղղաթիռ են խոցել, հայտարարել է ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը։

«Ռազմական հատուկ գործողության սկզբից խոցվել է երկու Су-27, երկու Су-24, մեկ ուղղաթիռ և Ուկրաինայի զինված ուժերի չորս «Բայրաքթար ТБ-2» անօդաչու թռչող սարք»,- ասել է Կոնաշենկովը։

«ՌԴ ԶՈւ ստորաբաժանումների առջև մեկ օրվա համար դրված բոլոր խնդիրները հաջողությամբ կատարվել են»,- ասել է նա։

Աղբյուրը՝ hraparak.am

Այս խորագրի վերջին նյութերը