Լրահոս

24.02.2022 17:42


Կոտայքի մարզում 53-ամյա վարորդը Աբովյանում վրաերթի է ենթարկել 13-ամյա տղայի. վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Կոտայքի մարզում 53-ամյա վարորդը Աբովյանում վրաերթի է ենթարկել 13-ամյա տղայի. վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Այսօր՝ փետրվարի 24-ին, վրաերթ է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 14:30-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ, 53-ամյա Սիմոն Հ.-ն Աբովյան քաղաքի Ռոսիա փողոցում վրաերթի է ենթարկել Աբովյան քաղաքի բնակիչ, 13-ամյա Սերգեյ Ղ.-ին:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է shamshyan.com-ը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է «Աբովյան» բժշկական կենտրոն և օպերատիվորեն ժամանած բժիշկների հերթապահ խումբը նախ տեղում առաջին բուժօգնությունն է ցուցաբերել երեխային, ապա տեղափոխել «Աբովյան» բժշկական կենտրոն:

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Այս խորագրի վերջին նյութերը