Աշխարհ

24.02.2022 15:30


Լուկաշենկոն Ուկրաինայի պաշտպանության նախարարին սրիկա է անվանել

Լուկաշենկոն Ուկրաինայի պաշտպանության նախարարին սրիկա է անվանել

Որքա՞ն ժամանակ է անցել։ Դուք (դիմում է Բելառուսի պաշտպանության նախարար Վիկտոր Խրենինին-խմբ.) զրուցե՞լ եք Ուկրաինայի պաշտպանության նախարարի հետ։ Դուք փոխանցել եք նրան նույն այդ ամենը։ Այս մասին փետրվարի 24-ին զինվորականների հետ օպերատիվ խորհրդակցության ժամանակ հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն։

«Այս գիշեր՝ մինչ գործողությունը, նա զրույցի խնդրանքով դիմեց։ Ասում եմ ՝ խոսե՛ք նրա հետ։ Դուք նրան առաջարկեցիք, իմ կողմից առաջարկեցիք, որ նախագահ Պուտինի հետ հանդիպումից հետո Բելառուսի մեր նախագահը Ձեզ խորհուրդ է տալիս անհապաղ կապ հաստատել Ռուսաստանի պաշտպանության նախարարի, գլխավոր շտաբի հետ, որպեսզի այդ սպանդը չսկսվի։ Նա զանգահարե՞ց այնտեղ։ Չզանգահարեց։ Նա, իմանալով, որ կարող է հակամարտություն սկսվել, նույնիսկ չզանգահարեց Մոսկվա։ Լսե՛ք, դե, պատմության մեջ եղել են դեպքեր, երբ Խրուշչովը Քենեդուն գիշերը զանգել է եւ ջերմամիջուկային պատերազմը դադարեցրեցին։ Իսկ այստեղ, սրա՛ն տեսեք, դժվար էր զանգահարել, բարձրացնել հեռախոսը։ Սրիկա՜», -նշել Է Լուկաշենկոն։

Աղբյուրը` news.am

Այս խորագրի վերջին նյութերը