Հետաձգված և չեղարկված չվերթների թիվը Մոսկվայի օդանավակայաններում մոտեցել Է 200-ին
Հետաձգված և չեղարկված չվերթների թիվը Մոսկվայի օդանավակայաններում մոտեցել Է 200-ին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Ամենաշատ չվերթները (84) չեղարկվել են «Դոմադեդովո»-ում, ևս 8-ը՝ հետաձգվել են, հետևում Է օդանավակայանի տաբլոյից: Եվս 51 չվերթ չեղարկվել և 18-ը՝ հետաձգվել Է «Շերեմետևո»-ում, 17-ը՝ չեղարկվել և 16-ը՝ հետաձգվել են «Վնուկովո»-ում:
Հիմնականում չվերթները հետաձգվում և չեղարկվում են հարավային տարածաշրջանների, ինչպես նաև Մերձսևծովյան ռուսական ու արտասահանյան ուղղությամբ: Դրանց թվում են՝ Վոլգոգրադի, Դոնի Ռոստովի, Մինվոդի, Անապայի, Նախիջևանի, Ստամբուլի և Խուրգադայի օդանավակայանները: Ավելի վաղ «Ռոսավիացիան» հաղորդել Է մինչև մարտի 2-ը Ռուսաստանի հարավում 12 օդանավակայանների աշխատանքի դադարեցման մասին: Աշխատանքը դադարեցվել Է Դոնի Ռոստովի («Պլատով»), Կրասնոդարի («Պաշկովսկի»), Անապայի («Վիտյազևո»), Գելենջիկի, Էլիստայի, Ստավրոպոլի, Բելգորովի, Բրյանսկի, Օրյոլի, Կուրսկի, Վորոնեժիտ, Սիմֆերոպոլի օդանավակայաններում, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: