Լրահոս

22.07.2011 15:05


ՀԱԿ անդամ. «Օգոստոսի առաջին տասնօրյակում պետք է արդեն հստակ հասկանալ՝ իշխանությունը գնալո՞ւ է արտահերթ ընտրությունների»

ՀԱԿ անդամ. «Օգոստոսի առաջին տասնօրյակում պետք է արդեն հստակ հասկանալ՝ իշխանությունը գնալո՞ւ է արտահերթ ընտրությունների»

Այսօր հրավիրված ասուլիսում «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Սմբատ Այվազյանն ասել է, որ այժմ քաղաքական դաշտի թիվ մեկ հարցը Սերժ Սարգսյան–ՀԱԿ երկխոսությունն է։ Նա նշել է, որ, այսպիսով, Սերժ Սարգսյանն իր թիմին հոգեբանորեն պատրաստում է արտահերթ ընտրությունների, քանի որ ՀԱԿ–ի օրակարգային միակ պահանջն արտահերթ նախագահակա՛ն ընտրություններն են։

«7օր»–ի հարցին՝ եթե մինչև սեպտեմբեր արտահերթ ընտրությունների շուրջ համաձայնություն ձեռք չբերվի, ՀԱԿ–ը կշարունակի՞ երկխոսությունը, Սմբատ Այվազյանը պատասխանել է։

–Ես կարծում եմ՝ չպետք է շարունակի։ Կարծում եմ, որ ընդհանրապես մինչև սեպտեմբեր էլ բավական մեծ ինտերվալ է։ Կարծում եմ՝ օգոստոսի առաջին տասնօրյակում պետք է արդեն հստակ հասկանալ՝ իշխանությունը գնալո՞ւ է դրան, թե՞ ոչ։ Եթե չի գնալու, ընդդիմությունը պարտավոր է պատրաստվել այլ սցենարների։ Ինձ համար միանշանակ է, որ շատ արագ պետք է ավարտել սա։ Չպետք է թողնել, որ սա դառնա հերթական հանձնաժողով կամ պատվիրակություն հարցերը քննարկելու համար։ Ժողովրդի մոտ ակնհայտ տեսակետ կա, որ իշխանությունը փորձելու է ժամանակ ձգել մինչև հերթական ընտրությունների նախաշեմը։ Ես կարծում եմ, որ ՀԱԿ–ն այս ամենը գիտակցում է, և երկար ժամանակ չի նստելու բանակցելու։

Ըստ Սմբատ Այվազյանի՝ ՀԱԿ–ն այն ժամանակ կհասկանա, որ Սերժ Սարգսյանը չի՛ գնում արտահերթ ընտրությունների, երբ իշխանությունը հստակ կպատասխանի՝ արտահերթ ընտրությունների հարցը քննարկո՞ւմ է, թե՞ ոչ։ «7օր»–ի դիտարկմանը, որ իշխանության ներկայացուցիչներն արդեն իսկ հայտարարել են, որ այդ հարցը պատրաստ են քննարկել, բայց, միևնույն է, ասելու են ոչ, Սերժ Սարգսյանն էլ ԵԽԽՎ–ում հայտարարեց, որ արտահերթ ընտրություններ չեն լինի, «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամը պատասխանել է, որ նրանք շատ բան էին բացառում, բայց, ի վերջո, արեցին, իսկ Սերժ Սարգսյանն էլ դրսում չի կարող հայտարարել, որ արտահերթ ընտություններ կլինեն, որովհետև դրանից հետո նա մենակ կմնա։

–Պրոցեսի ընթացքում ինքը կամաց–կամաց կգա դրան,–ասել է Սմբատ Այվազյանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը