Երևանից դեպի Կիև և Կրասնոդար չվերթները դեռևս չեն չեղարկվել
«Զվարթնոց» միջազգային օդանավակայանից այսօր՝ փետրվարի 24-ին՝, ժամը 19։05-ին և 23։25-ին, դեպի Կրասնոդար երկու չվերթ է լինելու։ Ժամը 20։40-ին չվերթն է նախատեսված նաև դեպի Ուկրաինայի մայրաքաղաք Կիև։
NEWS.am-ի հետ զրույցում ՀՀ քաղավիացիայի կոմիտեի նախագահի օգնական Լիլիթ Աղաբեկյանն ասաց, որ այս պահի դրությամբ ավիաընկերությունները չվերթները չեղարկելու վերաբերյալ հայտեր չեն ներկայացրել։
«Քանի որ ավիաընկերություններն արտերկրյա են, իրենք պետք է չեղարկեն չվերթները և տեղեկացնեն մեզ։ Իրավիճակը փոփոխական է ու մեզնից կախված չէ։ Այսինքն՝ կարող է նոր օդանավակայան կամ օդային տարածք փակվի ու որն էլ կազդի մեզ վրա»,-NEWS.am-ի հետ զրույցում ասաց Քաղավիացիայի կոմիտեի նախագահի օգնական Լիլիթ Աղաբեկյանը։
Նշենք, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը առավոտյան ժամը 05.50-ին ռուսաստանցիներին ուղղված իր ուղերձում հայտարարել է, որ Դոնբասում հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել: