Ռուսական ինքնաթիռների և զրահատեխնիկայի կորստի մասին հայտարարությունները սուտ են. ՌԴ ՊՆ
Հետախուզական տվյալները ցույց են տվել, որ ուկրաինական բանակի ստորաբաժանումներն ու զինծառայողները զանգվածաբար լքում են զբաղեցրած դիրքերը` թողնելով սպառազինությունը։ Զենքը վայր դրած ուկրաինական բանակի ստորաբաժանումների դիրքերը հարվածների չեն ենթարկվում, հայտնում է ՌԴ ՊՆ–ն։
Ռազմական գերատեսչությունը կրկնել է, որ ռուսական զինված ուժերը հարվածներ չեն հասցնում Ուկրաինայի քաղաքներին, խաղաղ բնակչությանը որևէ բան չի սպառնում։ Բարձր ճշգրտության զենքով շարքից դուրս են բերվում միայն ռազմական ենթակառուցվածքները, ՀՕՊ օբյեկտները, ռազմական օդանավակայանները և ուկրաինական բանակի ավիացիան։
Հաղորդվում է նաև, որ ուկրաինական բանակի գլխավոր հրամանատար Զալուժնու` «ռուսական ինքնաթիռների և զրահատեխնիկայի կորուստների մասին» հայտարարությունը լիարժեք սուտ է։
Հիշեցնենք` իրադրությունը Դոնբասում սրվել է փետրվարի 17-ին։ Փետրվարի 19-ին ԼԺՀ-ի և ԴԺՀ-ի առաջնորդները համընդհանուր զորահավաքի հրամանագրեր ստորագրեցին ապա դիմեցին ՌԴ-ին՝ ճանաչման խնդրանքով։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը փետրվարի 21-ին դիմեց ռուսաստանցիներին և հայտարարեց ԼԺՀ-ի և ԴԺՀ-ի ինքնիշխանությունը ճանաչելու իր որոշման մասին:
Վլադիմիր Պուտինը փետրվարի 24–ին հայտարարեց, որ որոշում է կայացրել Դոնբասում հատուկ ռազմական գործողության մասին։
Ռուսական ինքնաթիռների և զրահատեխնիկայի կորստի մասին հայտարարությունները սուտ են. ՌԴ ՊՆ
Հետախուզական տվյալները ցույց են տվել, որ ուկրաինական բանակի ստորաբաժանումներն ու զինծառայողները զանգվածաբար լքում են զբաղեցրած դիրքերը` թողնելով սպառազինությունը։ Զենքը վայր դրած ուկրաինական բանակի ստորաբաժանումների դիրքերը հարվածների չեն ենթարկվում, հայտնում է ՌԴ ՊՆ–ն։
Հաղորդվում է նաև, որ ուկրաինական բանակի գլխավոր հրամանատար Զալուժնու` «ռուսական ինքնաթիռների և զրահատեխնիկայի կորուստների մասին» հայտարարությունը լիարժեք սուտ է։
Հիշեցնենք` իրադրությունը Դոնբասում սրվել է փետրվարի 17-ին։ Փետրվարի 19-ին ԼԺՀ-ի և ԴԺՀ-ի առաջնորդները համընդհանուր զորահավաքի հրամանագրեր ստորագրեցին ապա դիմեցին ՌԴ-ին՝ ճանաչման խնդրանքով։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը փետրվարի 21-ին դիմեց ռուսաստանցիներին և հայտարարեց ԼԺՀ-ի և ԴԺՀ-ի ինքնիշխանությունը ճանաչելու իր որոշման մասին:
Վլադիմիր Պուտինը փետրվարի 24–ին հայտարարեց, որ որոշում է կայացրել Դոնբասում հատուկ ռազմական գործողության մասին։
Աղբյուրը՝ armeniasputnik.am