Լրահոս

24.02.2022 12:13


Երևանում բախվել են Mazda 3-ը, ՎԱԶ 21144-ն ու թիվ 47 երթուղին սպասարկող միկրոավտոբուսը, կան վիրավորներ

Երևանում բախվել են Mazda 3-ը, ՎԱԶ 21144-ն ու թիվ 47 երթուղին սպասարկող միկրոավտոբուսը, կան վիրավորներ

Այսօր՝ փետրվարի 24-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 09։10-ի սահմաններում Արշակունյաց պողոտայում՝ «Երևան մոլ»-ի դիմաց, բախվել են Mazda 3, ՎԱԶ 21144 մակնիշի ավտոմեքենաները և թիվ 47 երթուղին սպասարկող միկրոավտոբուսը։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 4 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են թիվ 1 համալսարանական հիվանդանոց։

Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները, և օպերատիվ են գործել շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը, ովքեր վիրավորներին, մինչև հիվանդանոց տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել։

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։

Պարեկային ծառայությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը։

Այս խորագրի վերջին նյութերը