Meta-ն բազմալեզու աշխարհներ է մշակում արհեստական բանականության օգնությամբ
Meta-ն, որին պատկանում է Facebook ընկերությունն, աշխատում է արհեստական բանականության ոլորտում հետազոտության վրա՝ խոսքի օգնությամբ աշխարհներ ստեղծելու, ձայնային օգնականների հետ մարդկանց հաղորդակցման եղանակը բարելավելու և մի լեզվից մյուսը թարգմանելու համար, չորեքշաբթի ասել է գործադիր տնօրեն Մարկ Ցուկերբերգը՝ ներկայացնելով մետատիեզերքի ստեղծման հիմնական քայլերը, գրում է Reuters-ը։
Ցուկերբերգն ակնկալում է, որ մետատիեզերքը՝ վիրտուալ միջավայրերի ֆուտուրիստական գաղափարը, որտեղ օգտատերերը կարող են աշխատել, զրուցել և խաղալ, շարժական ինտերնետի իրավահաջորդը կդառնա:
Ցուկերբերգն ասել է, որ Meta-ն աշխատում է արհեստական բանականության գեներատիվ մոդելների նոր դասի վրա, որը թույլ կտա մարդկանց նկարագրել աշխարհը և ստեղծել դրա ասպեկտները։
Նրա խոսքով՝ Meta-ն աշխատում է արհեստական բանականության հետազոտության վրա, որը մարդկանց թույլ կտա ավելի բնական խոսակցություններ ունենալ ձայնային օգնականների հետ: Նա ասել է, որ ընկերության Project CAIRaoke-ն «ամբողջությամբ միջանցական նեյրոնային մոդել է՝ սարքերում օգնականների ստեղծման համար»:
Ցուկերբերգը նաև հայտարարել է, որ Meta-ն աշխատում է խոսքի համընդհանուր թարգմանչի վրա, որի նպատակն է ակնթարթային թարգմանություն ապահովել բոլոր լեզուներով:

Աղբյուրը՝ news.am