Երբ ԽՍՀՄ–ն իր մահկանացուն կնքեց, և թուլացավ Երկրագնդի քաղաքական կյանքը կարգավորող բևեռներից մեկը, մարդկության որոշակի շրջանակներ տագնապ հնչեցրին, թե միաբևեռ աշխարհում ապրելն առավել վտանգավոր է դառնում։ Իսկ արդի դարաշրջանի վտանգները, բոլորն են գիտակցում, երկրաչափական պրոգրեսիայի արագությամբ են աճում ու արդեն սպառնում են մոլորակի գոյությանն իսկ…
Արդի քաղաքակրթության սկզբնավորումից ի վեր այս տարածքում գոյություն ունեցող Հայաստան երկիրը մարդկությանը պատուհասած համարյա բոլոր տեսակի աղետներն իր «մաշկի» վրա է զգացել։ Իսկ այսօր ցավով պետք է արձանագրել, որ իր առանցքի հավասարակշռությունը պահող ու պտույտին կայունություն հաղորդող բևեռներից այժմ նա էլ է զրկվել։ Որովհետև կյանքն ապացուցել է՝ մեր ժամանակներում պետությունները կանգուն են, երբ ունեն ուժեղ իշխանություն և այդ իշխանության սխալները դիպուկ մատնանշող ու երկրի իրական շահը գիտակցող ընդդիմություն։ Մի անգամ Ռուսաստանի ղեկավարներից մեկը (կարծեմ Վլադիմիր Պուտինն էր) ասաց, թե իր ընկալմամբ՝ երկրի ընդդիմությունն օրգանիզմի այն ցավն է, որը մարդուն իմաց է տալիս հիվանդ օրգանի մասին, որպեսզի նա ուշադրություն դարձնի ու բուժի։ Բայց ասում են նաև, թե մարդու մարմնում ամենակուլ քաղցկեղն առաջանում է այն պատճառով, որ օրգանիզմը սխալ տեղեկատվություն է ստանում հիվանդ օրգանի մասին ու իր ամոքիչ ուժերն ուղղում ոչ այնտեղ, որտեղ հարկավոր է…
Ասել կուզի, եթե տվյալ երկրի ընդդիմությունն իրեն սխալ է պահում, պետությունը՝ որպես մարմին, քաղցկեղով է հիվանդանում։ Իսկ եթե միակ պահանջ է դնում իշխանությունը ներկայացնող անձանց իր շրջակաների «կռվողներով» փոխարինելը՝ երկխոսություն կոչված ժամավաճառությամբ սպառելով երկրի հնարավորությունները, ապա պետությունը՝ որպես մոլորակի մանրակերտ, զրկվում է կայուն պտույտի առանցքից ու խաղալիք դառնում ամեն կողմից փչող քամիների ձեռքին, անկանոն տարուբերվում։
Այդօրինակ տարուբերումի ամբողջ ծանրությունն այսօր զգում է Հայաստանի ու Արցախի հայությունը, իսկ դրա «շորշոփները»՝ նաև հայության մնացած մասը։ Հայաստանը վերստին տնտեսական ճահճի մեջ է խրվել, ու որքան էլ պատճառի անունը դնեն «համաշխարհային տնտեսական ճգնաժամ», մեկ է՝ պարզ երևում է, որ անճարակ կամ էլ օտարահաճո (կամ էլ երկուսը միասին) կառավարումն է երկիրը մխրճել արտաքին պարտքի հորձանուտը, հասարակ բնակչին դատապարտել առաջին անհրաժեշտության ապրանքների ու ծառայությունների գների հարաճուն «առաջընթացից» ամեն օր ցնցումներ ապրելու գոյավիճակի։ Ու արդեն «մնում է Հայաստանից հեռանալ» ահավոր արտահայտությունը լսում ես մարդկանցից, ում համար հայոց հողը իր ոգուն զորություն տվող հայրենիք է, հայոց լեզուն՝ մտածելու ու արտահայտելու անփոխարինելի էություն։ Եվ այդ մտքին նրանց հանգեցնում են ոչ թե այսօրվա դժվարությունները, այլ ազգային շահից զուրկ մտածական ու գաղափարական դատարկությունը, որը զրնգում է իշխանության վերին օղակների հիմնավորումներում ու պարզաբանումներում և իրեն միակ ընդդիմություն հայտարարած ուժի փաստարկներում։
Երկրից հեռանալու «քարոզ» այսօր կլսես ամենուրեք։ Մի մարդ իր համար քարոզի ասպարեզ էր դարձրել նույնիսկ միկրոավտոբուսներից մեկի «հարթակը»։ Սկզբում բավական հետաքրիր փաստարկներով երկրի տնտեսական քաղաքականությունը քննադատելուց հետ հանկարծ եզրակացրեց՝ այս երկրից պետք է հեռանալ, և ամենալավ տարբերակը Ռուսաստան գնալն է։ Իսկ երբ նրան հակադարձեցին, թե բոլորս հեռանալով՝ ո՞ւմ ձեռքին ենք թողնելու մեր երկիրը, նա պատասխանեց՝ հանուն երեխաներիդ լավ ապրուստի ամեն միջոցի պետք է դիմես։
Ինչ ասել կուզի՝ բոլորս էլ մեր երեխաներին մեկ հույսով ենք փայփայում՝ որ նրանք արժանավոր կյանքով ապրեն ու կարիքի մեջ չլինեն։ Սակայն երբ դու նրան իր երկրից հանում ես՝ գաղափարապես հիմնավորելով, թե դա է «լավ ապրելու» միակ գրավականը, իսկ «լավ ապրելն» էլ գոյատևելու միակ պայմանն է, դու նրան դարձնում ես ստրուկ։ Ու արդեն թե ինչի ստրուկ կդառնա զավակդ, կախված է միայն հանգամանքներից ու իրադարձությունների ընթացքից։
Այս իրավիճակից Հայաստանին կարող է հանել միայն երկրի խախտված բևեռները նորից իրենց տեղը գցելը։ Այսինքն պետք է ասպարեզում երևա այնպիսի մի ընդդիմություն, որի համար կարևորը իշխանական լծակներ զբաղեցնելը չէ, որից հետո երկիրը փորձեն կառավարել «արևելքի» ու «արևմուտքի» միջև խոնարհումներ անելով։ Նրանց համար կարևորը պետք է ոչ թե «լավ ապրելը» լինի, այլ մեր տեսակը մեր բնօրրանում շարունակելը։ Գերխնդիրն էլ ոչ թե «եվրոպական ժողովրադավարություն» հաստատելը պետք է լինի, այլ հայության հայրենիքի միավորումն ու զարգացումը, որտեղ կծաղկեն «արիական բարքերն ու կենցաղը»։ Թե չէ՝ փորձը ցույց է տվել, որ իր համար ապրուստ ապահովել հայը կարողանում է աշխարհի բոլոր երկրներում։ Մանավանդ՝ եթե ուրանում է ազգային պատկանելությունն ու իրեն պապից ավելի կաթոլիկ դրսևորում։ Սակայն այս վերջին դեպքում նա արդյոք չի՞ նմանվում արծիվ ծնված թռչունի, որը հավի կյանքով է ապրում (այս վերջին միտքը փոխ եմ առել գրող, հրապարակախոս Արթուր Արմինից)։
Միաբևեռ Հայաստան

Արմենուհի Փալանդուզյան