Լրահոս

24.02.2022 08:49


Կապույտ մզկիթն իրանական արվեստի խորհրդանիշն է. Իրանի դեսպանության արձագանքը ադրբեջանցի պատգամավորների հայտարարությանը

Կապույտ մզկիթն իրանական արվեստի խորհրդանիշն է. Իրանի դեսպանության արձագանքը ադրբեջանցի պատգամավորների հայտարարությանը

Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանությունն արձագանքել է Երևանի Կապույտ մզկիթ այցելած ադրբեջանցի պատգամավորներին, ովքեր իրանական ճարտարապետական կոթողն անվանել էին «ադրբեջանական հուշարձան»:

Դեսպանությունը «Թվիթեր»-ի իր էջում հայերեն, պարսկերեն և անգլերեն գրություններով հրապարակել է մզկիթի և այնտեղ պարսկերենով արված պատմական արձանագրությունների լուսանկարը:

«Իրանական արվեստի խորհրդանիշը՝ կապույտ մզկիթը վերջին երեք տասնամյակներում ակտիվորեն գործել է՝ որպես Հայաստանում բնակվող մուսուլմանների աղոթատեղի և հավաքատեղի, ինչպես նաև զբոսաշրջային գրավչություն»,-նշվում է դեսպանության էջում անգլերենով արված գրառման մեջ:

Այս խորագրի վերջին նյութերը