Աշխարհ

23.02.2022 17:11


Անդրեյ Գուբինը պետք է 15 հազար եվրո վճարի պրոդյուսեր Ֆադեևին

Անդրեյ Գուբինը պետք է 15 հազար եվրո վճարի պրոդյուսեր Ֆադեևին

Երգիչ Անդրեյ Գուբինը «Արգումենտի ի ֆակտի» թերթին պատմել է, որ պետք է 15 հազար եվրո վճարի պրոդյուսեր Մաքսիմ Ֆադեևին։

Արտիստը պատմել է, որ պետք է վճարի այդ գումարը, քանի որ չի կատարել «Фабрика звезд» իրապատում շոուի մասնակիցների համար երգեր գրելու պատվերը։ Ֆադեևը նրան չորս կոմպոզիցիա է պատվիրել։

«Պետք է աշխատանքի համար 45 հազար եվրո վճարեին։ Ես վերցրի 15-ը և արեցի աշխատանքի կեսը, ավարտին հասցրի։ Սակայն այդ պահին «Սերեբրո» խումբը 15 հազար եվրո արժեր մեկ ժամ աշխատանքի համար»,-հիշել է Գուբինը։

Նա ենթադրել է, որ 2003թ․-ին այդ պարտքը էական չէր, այդ պատճառով պրոդյուսերը չի խնդրել այն վերադարձնել։ «Շոու-բիզնեսում 15 հազար եվրոն պարտք չէ, որովհետև վաստակած գումարն այլ է»,-հավելել է արտիստը։

Աղբյուրը՝ style.news.am

Այս խորագրի վերջին նյութերը