Աշխարհ

23.02.2022 17:45


Մոուրինյուն կպնդի, որ Ռոման երկարաձգի պայմանագիրը Մխիթարյանի հետ

Մոուրինյուն կպնդի, որ Ռոման երկարաձգի պայմանագիրը Մխիթարյանի հետ

«Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն այս մրցաշրջանում «գայլերի» համար ամենալուսավոր կետերից մեկն է, չնայած թիմի գործերն առաջնությունում այդքան էլ հաջող չեն ընթանում։

Այդ իսկ պատճառով էլ մարզիչ Ժոզե Մոուրինյուն կպնդի հայ խաղացողի պայմանագրի երկարաձգման համար, հայտնում է Footballnews24-ը։ Աղբյուրը նշում է, որ չնայած Մոուրինյուն բավականին լուրջ ձեռքբերումներ կատարեց ամռանը՝ թիմի հարձակման գիծն ուժեղացնելու համար, սակայն պորտուգալացի մասնագետը գտնում է, որ Մխիթարյանն իր խաղային մարտավարության ամենակարևոր մասնիկներից մեկն է։

Հիշեցնենք, ավելի վաղ Մոուրինյուն խոսել է թիմի կիսապաշտպանության և Հենրիխ Մխիթարյանի մասին, նշելով․ «նա լավագույնն է խաղը հասկանալու և խաղադաշտում տարածություններ գտնելու տեսանկյունից, և այդ առումով նա այս թիմի ամենաառանցքային խաղացողն է» (DAZN)։

Իր հերթին Fantamaster-ը գրում է, որ «Ռոման» դեռ չի կողմնորոշվել Մխիթարյանի ապագայի հարցում։ Պայմանագիրը, որը կապում է Մխիթարյանին թիմի հետ, ավարտվում է հունիսին, և մինչ այժմ խաղացողի գործակալի հետ հնարավոր երկարաձգման մասին որևէ խոսակցություն չի եղել: Հետևաբար, հնարավոր է, որ ամռանը հայ ֆուտբոլիստը կհեռանա Հռոմից։

Այսօր նաև հայտնի էր դարձել, որ իտալական գրանդները դիտարկում են Մխիթարյանի հետ պայմանագիր կնքելու տարբերակը։

Աղբյուրը՝ armsport.am

Այս խորագրի վերջին նյութերը