Աշխարհ

23.02.2022 21:57


Զվերևը հեռացվել է Ակապուլկոյի մրցաշարից` ոչ մարզական պահվածքի պատճառով

Զվերևը հեռացվել է Ակապուլկոյի մրցաշարից` ոչ մարզական պահվածքի պատճառով

Գերմանացի թենիսիստ Ալեքսանդր Զվերևը հեռացվել է Ակապուլկոյում ընթացող ATP 500 մրցաշարից` ոչ մարզական պահվածքի պատճառով, հայտնում է ATP-ի մամուլի ծառայությունը։

Չորեքշաբթի օրը Զվերևը և բրազիլացի Մարսելո Մելոն 1-ին շրջանի զուգախաղում 2:6, 6:4, 6:10 հաշվով պարտություն կրեցին բրիտանացի Լլոյդ Գլասպուլից և ֆինն Հարի Հելիովաարից։ Խաղի ավարտից հետո գերմանացին մոտեցել է գլխավոր մրցավարի աշտարակին ու ռակետով մի քանի հարված է հասցրել դրան։ «Զուգախաղի վերջում ոչ սպորտային պահվածքի պատճառով Ալեքսանդր Զվերևը որակազրկվել է Ակապուլկոյում կայանալիք մրցաշարից»,-ասվում է ATP-ի հայտարարության մեջ:

Աղբյուրը՝ armsport.am

Այս խորագրի վերջին նյութերը