Տնտեսական

23.02.2022 14:00


Եվս 30 մլն դոլարի վարկ՝ Վերակառուցման և զարգացման միջազգային բանկից

Եվս 30 մլն դոլարի վարկ՝ Վերակառուցման և զարգացման միջազգային բանկից

Կառավարությունն իր այսօրվա՝ փետրվարի 23-ի նիստում հավանություն տվեց Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև «Պետական հատվածի արդիականացման չորրորդ ծրագիր» վարկային համաձայնագրի ստորագրման առաջարկությանը:

Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացված նախորդ երեք՝ Պետական հատվածի արդիականացման ծրագրերի ձեռքբերումների շարունակականությունն ապահովելու և լրացուցիչ նորարարությունների ներդրմամբ պետական կառավարման համակարգի արդիականացման նպատակով ՀՀ կառավարությունը նպատակահարմար է համարել Համաշխարհային բանկի աջակցությամբ նախագծել և իրականացնել Պետական հատվածի արդիականացման 4-րդ Ծրագիրը:

Դրա վերաբերյալ 2021թ. նոյեմբերի 1-ին ՀՀ ֆինանսների նախարարը Համաշխարհային բանկին ուղղված պաշտոնական նամակով վերահաստատել է ՊՀԱԾ 4-ի կարևորությունը և 30 միլիոն ԱՄՆ դոլար գումարով ծրագրի կողմնորոշիչ բյուջեն։

Պետական հատվածի արդիականացման 4-րդ Ծրագրի նպատակն է քաղաքացիական ծառայության շարունակական բարեփոխումների, պետության և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից մատուցվող ծառայությունների թվայնացման և ընտրված էլեկտրոնային կառավարման համակարգերի ներդրման միջոցով աջակցել պետական կառավարման համակարգի արդիականացմանը։

Այս համաձայնագրի շրջանակներում ներառված գործողությունները հնարավորություն կտան․

  • աջակցել քաղաքացիական ծառայության արդիականացմանը՝ ավագ գործադիր կորպուսի/ծառայության ներդրմամբ, (6.2. Պետության կողմից հանրությանըմատուցվող ծառայություններ, էջ 88-89)
  • ընդլայնել պետության կողմից մատուցվող թվային ծառայությունները՝ դրանց թիվը հասցնելով 350-400-ի (2.3 Բարձր տեխնոլոգիաներ, էջ 34-35),
  • արդիականացնել հարկային վարչարարության համակարգերը՝ ապահովելով բջջային հավելվածում հարկային ծառայությունների իրականացումը, (6.9 Հարկային ևմաքսային վարչարարություն, էջ 97-98)
  • ներդնել կիբեռանվտանգության և հարակից ինստիտուցիոնալ մեխանիզմները,(2.3 Բարձր տեխնոլոգիաներ, էջ 34-35)
  • հիմնել պետական տվյալների կառավարման միասնական կենտրոն (G-Cloud ամպային հիբրիդային մոդելի շրջանակում) (2.3 Բարձր տեխնոլոգիաներ, էջ 34-35)և այլն։

Ծրագրի հաջող իրականացման արդյունքում ակնկալվում է բարձրացնել ընտրված պետական ծառայությունների արդյունավետությունը ու բարելավել դրանց հասանելիությունը բիզնեսի և քաղաքացիների համար։

Այս խորագրի վերջին նյութերը