Աշխարհ

23.02.2022 12:20


Մահացել է Էրդողանի անվտանգության գլխավոր պատասխանատուներից մեկը

Մահացել է Էրդողանի անվտանգության գլխավոր պատասխանատուներից մեկը

Սենեգալում մահացել է Թուրքիայի նախագահականի պահպանության ծառայության հատուկ գործողությունների բաժնի ղեկավար Հայրեթթին Էրենը:

Էրենը Սենեգալում էր գտնվում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի աֆրիկյան երկրներ կատարած այցերի շրջանակներում:

Հաղորդվում է, որ բարձրաստիճան ոստիկանն Էրդողանի մասնակցությամբ տեղի ունեցած Սենեգալի մարզադաշտի բացման արարողության ժամանակ հանկարծակի սրտի կաթված է ստացել: Էրենը տեղափոխվել է հիվանդանոց, սակայն նրա կյանքը փրկել չի հաջողվել:

Վերջինիս մարմինը Թուրքիա է տեղափոխվել Էրդողանին սպասարկող ինքնաթիռով, որով նա վերադարձել է Անկարա։

Աղբյուրը՝ ermenihaber.am

Այս խորագրի վերջին նյութերը