Լրահոս

23.02.2022 12:03


Արցախում հաստատվել է կորոնավիրուսի 90 նոր դեպք, մահացել է 2 քաղաքացի

Արցախում հաստատվել է կորոնավիրուսի 90 նոր դեպք, մահացել է 2 քաղաքացի

Արցախի Հանրապետությունում փետրվարի 21-ին կատարվել է 252 թեստավորում, որի արդյունքում կորոնավիրուսային հիվանդության 90 դեպք է գրանցվել, այդ թվում երեխաներ։

ԱՀ առողջապահության նախարարությունից հայտնում են, որ կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 62 վարակակիր: Գրանցվել է մահվան 2 դեպք։

Այսպիսով, 2022 թվականին կատարվել է 8315 թեստավորում, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 2711 դեպք: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով մահվան 30 դեպք է արձանագրվել:

Այս խորագրի վերջին նյութերը