Աշխարհ

23.02.2022 11:31


Բլինքենը հրաժարվել է հանդիպել Լավրովի հետ

Բլինքենը հրաժարվել է հանդիպել Լավրովի հետ

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը չեղարկել է Ժնեւում ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ այս շաբաթ նախատեսված հանդիպումը, հաղորդում է CNN-ը։

«Հիմա, երբ մենք տեսնում ենք, որ ներխուժումը սկսվում է, եւ Ռուսաստանը հասկացրել է, որ լիովին հրաժարվում է դիվանագիտությունից, հիմա իմաստ չունի այս հանդիպումն անցկացնել։ Ես խորհրդակցել եմ մեր դաշնակիցների եւ գործընկերների հետ, բոլորը համաձայն են»,-ասել է Բլինքենը։

Նա նշել է, որ երեքշաբթի նամակ է ուղարկել Լավրովին՝ որոշման մասին տեղեկացնելու համար:

Նա նաեւ նշել է, որ ԱՄՆ-ը հավատարիմ է մնում դիվանագիտությանը։

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը