Վազգեն Մանուկյան. «Երկխոսությունն ընդդիմության կողմից ուշացած է և ինձ համար անհասկանալի»
ԱԺՄ կուսակցության նախագահ, Հանրային խորհրդի ղեկավար Վազգեն Մանուկյանը անդրադառնալով ներքաղաքական խնդիրներին՝ նշել է, թե այժմյան գործընթացները տանում են դեպի ԱԺ հերթական ընտրություններ, և անակնկալներ չեն սպասվում։
–Ես ընդդիմադիր ամենասուր առճակատումների գնացող մարդն եմ եղել և գիտեմ այս ամեն ինչը. կարծում եմ՝ ուշ թե շուտ Հայաստանում տեղի կունենան ազատ, մաքուր ընտրություններ, որոնց կվստահի ողջ ժողովուրդը։ Մի խոսքով, մեզ ծանր ճանապարհ է սպասվում արդար ընտրությունների հասնելու համար,–ընդգծել է նա:
Ըստ Վազգեն Մանուկյանի՝ այսօր իշխանափոխության համար չկան քաղաքական նախադրյալներ:
–Հայաստանում հասարակությունն իր իրավունքների համար դեռ չի պայքարում, հասարակության մի մասը պայքարում է իշխանափոխության համար: Բայց ես չեմ տեսել, որ հասարակությունը դրոշներով, պլակատներով, թմբուկներով դուրս գա փողոց` որոշակի մեկ խնդիր լուծելու համար։ Հայաստանում կա միայն քաղաքական պայքար՝ իշխանություն փոխելու համար: Բայց դա արդեն հնացած մեքենա է: Անցել են այն ժամանակները, երբ կարելի էր ենթադրել, որ կա սև իշխանություն ու սպիտակ ընդդիմություն, և որ սպիտակը գա, ամեն ինչ լավ կլինի։ Արդեն անցել են,–նշել է նա:
Ըստ Վազգեն Մանուկյանի՝ երկխոսությունն ընդդիմության կողմից ուշացած է:
–Իշխանության կողմից մարտի 1–ից հետո անընդհատ ազդանշաններ էին գալիս, կոչ՝ գնալ երկխոսության, մեղմացնելու իրավիճակը: Դա հասկանալի էր, որովհետև ցանկացած իշխանություն դա կցանկանար, և դրան էր նպաստում այն, որ երկու համաներում տեղի ունեցավ, ԶԼՄ-երի վերաբերյալ որևէ սահմանափակում չեղավ, եղան հանրահավաքների թույլտվությունները... Այսինքն` իշխանությունն իր կողմից այդ ճանապարհով էր գնում,–հայտարարել է նա։
Նրա խոսքերով՝ իր համար անհասկանալի է այս երկխոսությունը:
–Հիմա «ստենկա նա ստենկու» չի լինելու: Աշնանը սկսվելու են ընտրարշավներ: Ընտրությունների ժամանակ կարող են օգտագործել սուր հռետորաբանություն: Բայց ամբողջ քաղաքական պայքարը հարթ կամ բնական ձևով անցնում է դեպի ընտրարշավ,–ասել է նա:
Վազգեն Մանուկյան. «Երկխոսությունն ընդդիմության կողմից ուշացած է և ինձ համար անհասկանալի»
ԱԺՄ կուսակցության նախագահ, Հանրային խորհրդի ղեկավար Վազգեն Մանուկյանը անդրադառնալով ներքաղաքական խնդիրներին՝ նշել է, թե այժմյան գործընթացները տանում են դեպի ԱԺ հերթական ընտրություններ, և անակնկալներ չեն սպասվում։ –Ես ընդդիմադիր ամենասուր առճակատումների գնացող մարդն եմ եղել և գիտեմ այս ամեն ինչը. կարծում եմ՝ ուշ թե շուտ Հայաստանում տեղի կունենան ազատ, մաքուր ընտրություններ, որոնց կվստահի ողջ ժողովուրդը։ Մի խոսքով, մեզ ծանր ճանապարհ է սպասվում արդար ընտրությունների հասնելու համար,–ընդգծել է նա: