Աշխարհ

23.02.2022 18:40


Բարսելոնան կողմնորոշվել է ապագայում Չավիի փոխարինողի հարցում

Բարսելոնան կողմնորոշվել է ապագայում Չավիի փոխարինողի հարցում

«Բարսելոնայի» ղեկավարությունն ակտիվորեն հետևում է իտալացի մարզիչ Ռոբերտո Դե Զերբիի աշխատանքին։ Այս մասին հայտնում է իսպանական Sport.es-ը։

Ըստ աղբյուրի ՝«Բարսելոնային» դուր է գալիս Ռոբերտոյի խաղային փիլիսոփայությունը։

Կատալոնական ակումբի ներկայացուցիչների կարծիքով՝ այս փիլիսոփայությունը նման է Խոսեպ Գվարդիոլայի ֆուտբոլային գաղափարախոսությանը։

Հնարավոր է, որ «Բարսան» ապագայում պայմանագիր առաջարկի Դե Զերբիին, եթե Չավին որոշի հեռանա ակումբից։ Այժմ Ռոբերտոն աշխատում է Դոնեցկի «Շախտյորում»։ Մինչ այդ իտալացին աշխատել է «Սասուոլոյում»։
Աղբյուրը՝ armsport.am

Այս խորագրի վերջին նյութերը