Հեղափոխական ծաղրածուներին ընտրած ժողովուրդների ճակատագիրը
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց Լուգանսկի ու Դոնեցկի հանրապետությունների անկախությունն ընդունելու մասին։ Հաստատվեց հերթական օրինաչափությունը․ եթե հետսովետական տարածքում տեղի է ունենում «գունավոր» և դրսից ուղղորդվող հեղափոխություն, ապա այն բերում է պատերազմ, տարածքային կորուստ, պարտություն։
Ուկրաինացիները Արևմուտքի ձեռքում դարձան հակառուսական խաղալիք ու մինչև այսօր վճարում են դրա համար։ Առաջին անգամ նրանք վճարեցին 2014–ին, երբ որոշեցին ներքին խնդիրների լուծումը գտնել աշխարհաքաղաքական խաղերում։ Թալանչի Յանուկովիչին զինված հեղաշրջման միջոցով փոխարինեց օլիգարխ Պորոշենկոն, որը ոչ պակաս թալանչի էր։ Ուկրաինացիների կյանքը չլավացավ, ավելի ճիշտ՝ վատացավ։ Ու որպես վատ կյանքի «բոնուս» ստացան նաև Ղրիմի կորուստ ու Դոնբասի վրա վերահսկողության բացակայություն։
Հետո Ուկրաինայում իշխանության բերվեց Զելենսկին՝ քաղաքական ծաղրածուն։ Այս ծաղրածուին Վաշինգտոնը կրկին օգտագործեց Մոսկվայի դեմ։ Արդյունքները տեսնում ենք։
Ուկրաինայում նոր բան տեղի չի ունենում։ Լինում է այն, ինչ եղավ Վրաստանում՝ Սահակաշվիլու իշխանության գալուց հետո։ Սա՝ այս ծաղրածուն, վրացիներին մտցրեց հակառուսական հորձանուտի մեջ, դարձրեց ԱՄՆ–ի ձեռքի խաղալիքը, բերեց պատերազմ, պարտություն ու տարածքային կորուստներ։
Այդպես եղել է Ադրբեջանում՝ 90–ականներին։ Իշխանության եկավ հեղափոխական խելագար Էլչիբեյը, և մենք օգտվեցինք դրանից։ Հետո հերթը հասավ մեզ։ Տնաբույծ «Էլչիբեյը»՝ Նիկոլ Փաշինյանը սկսեց աշխարհաքաղաքական խաղեր տալ, Բոլթոնի հետ սիլի–բիլի անել, ՌԴ–ին ադապտացնել «թավշա» հեղափոխությանը, ՀԱՊԿ–ին վարկաբեկել, վերջում էլ՝ հիմար վիճակի մեջ դնել ԵԱՀԿ Մինսկի խմբի բոլոր համանախագահողներին՝ երկնելով «Մյունխենյան սկզբունքները», փակուղի մտցնելով բանակցային գործընթացը և հնարավորություն տալով ադրբեջանաթուրքական ուժերին դիմել ագրեսիայի։ Նիկոլը բերեց պատերազմ, պարտություն, տարածքային կորուստներ՝ տեղավորվելով բոլոր պոպուլիստ ծաղրածուների համար նախատեսված սցենարի մեջ։
Բոլոր այն ժողովուրդները, որոնք ընտրում են, իբր, հակակոռուպցիոներ, ցուցադրաբար հեծանիվ քշող ծաղրածու ղեկավարների, ստանում են թալանչի ղեկավարներ, ստանում են պատերազմ, պարտություն, տարածքային կորուստներ, ողբերգություն։ Մեր դեպքում այդ կորուստները կարող են անդառնալի լինել և պետականության գին արժենալ, քանզի Նիկոլը դեռ չի հանգստացել ու շարունակում է իր «խաղաղասիրական» գիծը, որն սկսել էր 44–օրյա պատերազմից առաջ ու շարունակում է հիմա։

Հայկ Ուսունց