Apple-ը հրաժարվել է ծալվող iPhone-ի թողարկումից՝ հանուն այլ գաջեթի
Apple ընկերությունը հետաձգել է ծալովի iPhone-ի թողարկումը, որը պետք է իրականանար 2025 թվականին, հայտնում է MacRumors պորտալը՝ վկայակոչելով ինսայդեր Ռոս Յանգի խոսքերը։
Ավելի վաղ վերլուծաբանները սպասում էին, որ ծալվող iPhone-ը հանրությանը կներկայացվի 2024 թվականին: Սակայն նրա ելքը հետաձգվել է՝ ճկուն էկրանով նոր՝ 20-դյույմանոց MacBook-ի մշակման պատճառով։
Յանգի խոսքով՝ այս սարքը կարող է Apple-ի համար նոր ապրանքատեսակ դառնալ։ Նման գաջեթը կարող է աշխատել և՛ որպես լիաչափ էկրանային ստեղնաշարով, ծալված վիճակում նոութբուք, և՛ որպես բացված վիճակում մոնիտոր՝ միացված արտաքին ստեղնաշարով։
Նրա կանխատեսումների համաձայն՝ Apple-ը սարքը կթողարկի 2026 կամ 2027 թվականներին։

Աղբյուրը՝ news.am