Քաղաքական

22.02.2022 20:30


ՀՀ ոստիկանությունը խոչընդոտել է ադրբեջանական պատվիրակության անդամների դեմ իրականացված ակցիան․ կան բերման ենթարկվածներ (տեսանյութ)

ՀՀ ոստիկանությունը խոչընդոտել է ադրբեջանական պատվիրակության անդամների դեմ իրականացված ակցիան․ կան բերման ենթարկվածներ (տեսանյութ)

ՀՅԴ ՀԵՄ երիտասարդական միությանից հայտնում են. ՀՀ ոստիկանությունը խոչընդոտել է ադրբեջանական պատվիրակության անդամների դեմ մեր իրականացրած ակցիային։ Երիտասարդական միության տասնայկից ավելի անդամներ ապօրինի բերման են ենթարկվել։

Քիչ առաջ ՀՀ ոստիկանությունը ապօրինի և անհամաչափ ուժ կիրառելով խոչընդոտել է ՀՅԴ ՀԵՄ երիտասարդական միության ակցիան Արմենիա Մարիոթ հյուրանիցի մոտ, որն ուղղված էր Հայաստան ժամանած ադրբեջանական պատվիրակության անդամների դեմ։

Մեր միության տասնյակից ավելի անդամներ այս պահին գտնվում են անազատության մեջ։

***

Կենտրոնի ոստիկանությունում եմ, տասնյակ երիտասարդներ են բերման ենթարկել, դռները փակ են, ինձ որպես պաշտպան ներս չեն թողնում. այս մասին տեղեկացնում է փաստաբան Սերգեյ Հովհաննիսյանը:

Հիշեցնենք, որ քիչ առաջ Մարիոթ Արմենիա հյուրանոցի դիմացից բերման են ենթարկվել շուրջ 20 դաշնակցական երիտասարդներ, ովքեր փորձել են մտնել հյուրանոց և իրենց բողոքի ձայնը բարձրացնել ընդդեմ Ադրբեջանցիների:

Լրացում. բերման ենթարկված երիտասարդների հետ բերման են ենթարկել Երկիր մեդիա հեռուստաընկերության լրագրող Անի Նահապետյանին։

Աղբյուրը՝ yerkir.am

Այս խորագրի վերջին նյութերը