Պեսկովը մեկնաբանել է Էրդողանի խոսքերը Դոնեցկի և Լուգանսկի մասին
Ուկրաինայի հարցի շուրջ Ռուսաստանի և Թուրքիայի տարաձայնությունները չեն խանգարում Մոսկվային հարաբերություններ կառուցել Անկարայի հետ:«Արմենպրես»-ի հաղորդմամբ, ըստ «ՌԻԱ»-ի, այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով Թուրքիայի նախագահի խոսքերը Դոնեցկի և Լուգանսկի ճանաչման մասին:
«Մենք թուրքերի հետ ունենք տարաձայնություններ, և կան ոլորտներ, որտեղ մենք հասել ենք մեծ հաջողությունների»,-ասել է Պեսկովը:
Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը դատապարտել էր Ռուսաստանի Դաշնության կողմից Դոնեցկի և Լուգանսկի ինքնահռչակ ժողովրդական հանրապետությունների անկախության ճանաչումը՝ կոչ անելով կողմերին «չխախտել միջազգային իրավունքը և պահպանել ողջախոհությունը»:
Պեսկովը մեկնաբանել է Էրդողանի խոսքերը Դոնեցկի և Լուգանսկի մասին
Ուկրաինայի հարցի շուրջ Ռուսաստանի և Թուրքիայի տարաձայնությունները չեն խանգարում Մոսկվային հարաբերություններ կառուցել Անկարայի հետ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ըստ «ՌԻԱ»-ի, այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով Թուրքիայի նախագահի խոսքերը Դոնեցկի և Լուգանսկի ճանաչման մասին: