Ամենամեծ ծովային կոկորդիլոսը մահացել է սթրեսի պատճառով
Հայտնի ծովային կոկորդիլոսներից ամենախոշորը՝ մոտ վեց ու կես մետր երկարությամբ Լոլոնգը, մահացել է 2013 թվականին` անազատության մեջ գտնվելով և որսորդությամբ պայմանավորված սթրեսի պատճառով, որն առաջացել էր այն բանից հետո, երբ նա կերել էր ձկնորսին ու աշակերտուհուն: Նրա մահվան նոր մանրամասների մասին հայտնում է The Mirror-ը։
Գինեսի ռեկորդների գրքում գրանցված կոկորդիլոսին բռնել են 2012-ին՝ նրա չափի պատճառով: Ենթադրվում էր, որ դրանից առաջ խոշոր սողունը կերել էր ձկնորսին, որը խորհրդավոր կերպով անհետացել էր Ֆիլիպինների Բունավան քաղաքից, իսկ դրանից երկու տարի առաջ Լոլոնգին կասկածում էին 12-ամյա աղջկա մահվան մեջ։
Սողունին որսացել են երեք շաբաթ շարունակ, մինչև ի վերջո բռնել են։ Այն դարձել է զբոսաշրջային այգու հիմնական տեսարժանությունը։ Կոկորդիլոսը մահացել է 2013 թվականին՝ վարակներից և սթրեսից, ինչպես հայտարարել են անասնաբույժները։
Տեղի քաղաքապետն այն ժամանակ հույս էր հայտնել, որ Լոլոնգի մարմինը կհաջողվի պահպանել. այն, իրոք, պահպանել են Մանիլայի բնական պատմության ազգային թանգարանում։
Շատ օգտատերեր վրդովվել են, որ այդքան ուժեղ և խոշոր կենդանուն չափազանց արագ են կործանել պահելու խիստ անբավարար պայմանները։

Աղբյուրը՝ news.am